Ոսկեգույն ստաֆիլակոկի աճը, քանակական արդյունք

Ոսկեգույն ստաֆիլակոկի աճը, քանակական արդյունք

Մանրէաբանական ուսումնասիրություն, որը թույլ է տալիս հայտնաբերել
Ոսկեգույն ստաֆիլակոկի վարակը և որոշել պաթոգենի քանակը։ Պաթոգեն կամ
պայմանականորեն պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման դեպքում որոշվում
են նրանց զգայունությունը՝ հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ
(հակաբիոտիկներ և բակտերիոֆագեր)։ Հակառակ դեպքում՝ հակաբիոտիկների և
բակտերիոֆագերի նկատմամբ զգայունությունը չի որոշվում, քանի որ չունի
ախտորոշիչ նշանակություն։

Անգլերեն հոմանիշներ
Staphylococcus aureus culture, MRSA culture (Methicillin-resistant S.
aureus culture), quantitative.

Հետազոտության մեթոդ
Մանրէաբանական մեթոդ

Ի՞նչ բիոնյութ է կարելի օգտագործել հետազոտության համար։
Կրծքի կաթ,  կղանք, քսուք ըմպանից, քսուք ախտահարված աչքերից ,քսուք
քթից, ուռոգենիտալ քսուք (թաքնված շագանակագեղձի խցանում), վերքից և
ականջից արտազատվող հեղուկ,  ռեկտալ քսուք, առավոտյան մեզի միջին
չափաբաժին։

Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել հետազոտությանը։
·    Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ (ջուր),
հեղուկը հավաքելուց 8-12 ժամ առաջ
·    Ուսումնասիրությունը խորհուրդ է տրվում իրականացնել նախքան
հակաբիոտիկների և այլ հակաբակտերիալ քիմիաթերապևտիկ դեղամիջոցների
ընդունումը
·    Բացառել միզամուղ դեղամիջոցների ընդունումը մինչև 48 ժամ՝ նախքան
մեզը հավաքելը
·    Բացառել թուլացնող դեղամիջոցների օգտագործումը, ռեկտալ մոմիկների և
յուղերի օգտագործում, սահմանափակել դեղամիջոցների օգտագործումը, որոնք
ազդում են աղիքային շարժունակության վրա (բելադոնա, պիլոկարդին) և կղանքի
գույնի վրա (երկաթ, բիսմութ, բարիումի սուլֆատ),մինչև 72 ժամ նախքան
նմուշի վերցնելը
·    Կանանց խորհուրդ է տրվում ուսումնասիրություն (հեշտոցային քսուքի
հանձնում և մեզի հավաքում) անցնել նախքան դաշտանը կամ դրա ավարտից 2-3 օր
անց

Ընդհանուր ակնարկ ուսումնասիրության մասին
Ոսկեգույն ստաֆիլակոկերը (Staphylococcus aureus)`  գրամ-դրական
պայմանականորեն պաթոգեն բակտերիաներ են «Staphylococcus» ընտանիքից,
որոնք ստաֆիլակոկային, մասնավորապես՝ նոզոկոմիական, վարակների տարածման
պատճառն են հանդիսանում։ Ոսկեգույն ստաֆիլակոկը սովորաբար կարող է
տեղակայվել մաշկի, քթի լորձաթաղանթի վրա և  ավելի հազվադեպ՝ կոկորդի,
հեշտոցի և աղիքների վրա։ Դրանք հանդիպում են առողջ մարդկանց  30 %-ի մոտ։
Եթե մարդն ունի թույլ իմունայինն համակարգ կամ խանգարված է միկրոֆլորայի
նորմալ կազմը, ապա մաշկի (լորձաթաղանթ) վնասման դեպքում ոսկեգույն
ստաֆիլակոկը կարող է հանգեցնել մի շարք տեղային և համակարգային

ինֆեկցիոն-բորբոքային բարդությունների։
·    Մաշկի (կարբունկուլ, իմպետիգո, ֆոլիկուլիտ)
·    Կաթնարտադրության խցանման (մաստիտ)
·    Շնչուղիների և ԼՕՌ օրգանների (տոնզիլիտ, սինուսիտ, օտիտ, ֆարինգիտ,
լարինգոտրախեիտ, թոքաբորբ)
·    Միզուղիների (ուրետրիտ, ցիստիտ, պիելոնեֆրիտ),
·    Հեշտեցի նորմալ միկրոֆլորայի խանգարման,
·    Մարսողական համակարգի (էնտերոկոլիտ, ապենդիցիտ,
պերիտոնիտ,պարապրոկտիտ,խոլեցիստիտ)
·    Օստեոարտիիկուլային համակարգի (օստեոմիելիտ, արթրիտ)

Որոշ դեպքերում հնարավոր է վարակի ընդհանրացում՝ սեպտոֆիկեմիայի
զարգացմամբ։ Ոսկեգույն ստաֆիլակոկի պատճառով արտադրված էնտերոտոկսինն
առաջացնում է սննդային թունավորումներ և թունավորման ցնցումների
համախտանիշ։
Վարակի հիմնական աղբյուրներն են․ առողջ (կրող) և հիվանդ մարդիկ, ընտանի և
գյուղատնտեսական կենդանիներ, ինչպես նաև վարակի հարուցիչ պարունակող
ուտելիք (առավել հաճախ դրանք շաքար պարունակող կաթնամթերքներն են)։
Վարակը կարող է փոխանցվել շփման և օդակաթիլային միջոցներով։ Հնարավոր է
նաև ինքնավարակումը։
Ոսկեգույն ստաֆիլակոկի հայտնաբերման համար կլինիկական նյութը դրվում է
սննդարար միջավայրում, որտեղ  S. Aureus-ի առկայության դեպքում 18-24 ժամ
անց նկատվում է ոսկեգույն  գաղութների աճ։ Բակտերիաների քանակի որոշումը
կարող է անհրաժեշտ լինել, օրինակ, հասկանալու համար՝ կա արդյոք բուժման
կարիք․ որոշ դեպքերում, եթե թիվը փոքր է, բուժում չի իրականացվում։ Դրա
անհրաժեշտության մասին որոշումը կախված է կլինիկական դրսևորումներից,
ինչպես նաև ստաֆիլոկոկի քանակությունից: Մանրէների փոքր պարունակության և
ախտանիշների բացակայության դեպքում, բուժումը կարող է ընդհանրապես
անհրաժեշտ չլինել, քանի որ այդ մանրէները սովորաբար կարող են հայտնվել
լորձաթաղանթի վրա: Աղիքում ստաֆիլոկոկն անընդհատ հայտնաբերվում է, դա
բուժման պատճառ չէ, բայց եթե դրա քանակը գերազանցում է, ապա անհրաժեշտ են
միջոցներ (մանրէն կարող է առաջացնել գազեր և խանգարումներ): Ստաֆիլակոկը
քսուքում՝ առանց վագինիտի ախտանիշների, նույնպես համարվում է նորմալ,
սակայն ստաֆիլակոկի մեծ քանակը քսուքում, որն ուղեկցվում է արյան սպիտակ
բջիջների աճով, պահանջում է բուժում։ Ստաֆիլակոկի առկայությունն
անպայմանորեն չի նշանակում՝ վարակի առկայություն, դա կարող է լինել
ասիմպտոմատիկ կրում.օրինակ, կրում է համարվում, երբ քթի և կոկորդի
քսուքում առկա մանրէները հասնում են մինչև 103։ Սակայն ավելի բարձր
ցուցանիշներն արդեն փաստում են ոսկեգույն ստաֆիլակոկի մասին՝ որպես
հիվանդության պատճառ, և դա արդեն հեռու է  ասիմպտոմատիկ կրումից։ Շատ բան
կախված է հիվանդի տարիքից․ օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլակոկը 104
քանակությամբ համարվում է նորմալ ցուցանիշ 1 տարեկանից բարձր երեխաների
համար, բայց այս քանակը նորածինների մոտ արդեն կպահանջի բուժում։

Ամեն դեպքում, ստաֆիլոկոկի առկայությունը հիվանդության ախտանիշների
բացակայության դեպքում դեռ դեղամիջոցներ չնշանակելու պատճառ չէ:
Ստաֆիլոկոկի քանակը կարող է որոշվել բուժումից առաջ և հետո: Եթե պարզվում
է, որ պաթոգենի աճը արագ է, ուրեմն՝ վարակը մեծ թափ է ստանում, նախորդ
թերապիան անհաջող է եղել և շտապ անհրաժեշտ է բուժման նոր ընթացք․ վերջին
հետազոտություններից հետո միկրոօրգանիզմների չափավոր և սակավ աճի
արդյունքները փաստում են հաջող բուժման մասին։ Բացի այդ, ապագայում
անհրաժեշտ է վերահսկել ստաֆիլոկոկների քանակը բուժումից հետո 1 կամ 2
ամսվա ընթացքում: Նշվում է նաև, որ հիվանդների մոտ, վիրաբուժական
կլինիկաներում գտնվելուց հետո, հայտնաբերվում են կրկնակի շատ
ստաֆիլակոկեր, քան մինչև ընդունվելը։ Հիվանդանոց ընդունված հիվանդների
մոտ նկատվում է հակաբիոտիկների հանդեպ զգայուն ստաֆիլակոկերի
փոխարինումը՝ հակաբիոտիկների հանդեպ կայուններով։ Ստաֆիլոկոկային
հիվանդությամբ հիվանդների բուժումը պենիցիլինի դեղամիջոցներով կամ այլ
երկար օգտագործված հակաբիոտիկներով հաճախ մնում է անարդյունավետ, քանի որ
նման դեղամիջոցները հաճախ միայն սրում են վարակի ընթացքի ծանրությունը։
Հետևաբար, շատ կարևոր է սահմանել, թե որ հակաբիոտիկներն արդյունավետ
կլինեն ստաֆիլոկոկի բուժման ժամանակ:


Ինչի՞ համար է օգտագործվում ուսումնասիրությունը:
·    Բուժման նպատակահարմարությունը որոշելու համար
·    Բակտերիայի կրումը և վտանգավոր վարակումը տարբերակելու համար
·    Բուժումից հետո հիվանդի վիճակի վերահսկման համար
·    Փաստելու համար, որ ստաֆիլակոկն է առաջացած հիվանդության պատճառը
(այդ մասին վկայում են աճի բարձր տեմպերը)



Ի՞նչ են նշանակում արդյունքները:

Տեղեկատվական նշանակություն՝ աճ չկա
Քսուքում ,առկա քիչ քանակությամբ ստաֆիլակոկը մարդու նորմալ միկրոֆլորայի
մի մասն է կազմում։ Քսուքում առկա ստաֆիլակոկի զգալի աճը կարող  է լինել
բորբոքային գործընթացի ախտանիշ, մաշկի վարակներ (ակնե և այլն) և շատ
վտանգավոր հիվանդություններ (թոքաբորբ, օստեոմիելիտ, էնդոկարդիտ և այլն)։
Աճի արդյունքները բժիշկը մեկնաբանում է՝ ելնելով արտահայտված
միկրոօրգանիզմների քանակից։

Ո՞վ է նշանակում հետազոտությունը։
Թերապևտ, գինեկոլոգ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ԼՕՌ մասնագետ,
բժիշկ-վարակաբան և այլն։

Աղբյուրը

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով:

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մարդու մեզի մեջ սպիտակուցի նորմալ պարունակությունը կազմում է ոչ ավելի, քան 0,033 գրամ՝ մեկ լիտրում:

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։