Արտադրություն պորտից. պատճառները և բուժումը

Արտադրություն պորտից. պատճառները և բուժումը

Պորտը ինչպես մարմնի ցանկացած այլ մաս, կարող է տուժել տարբեր վարակների պատճառով: Արդյունքում ոչ միայն տհաճ հոտ է գալիս այլ նույնիսկ դիտվում է արտադրություն: Նման երևույթների առաջացման մի քանի պատճառներ կան: Պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի խորհրդատվության:

Պատճառներից մեկը օմֆալիտն է, որը առաջանում է պորտում առկա բակտերիայի կամ սնկի արդյունքում: Օմֆալիտի ախտանիշներն են՝ կարմրություն, քոր, այտուցվածություն, տհաճ հոտ:

Պորտային խուղակում առաջանում է թարախային արտադրություն, որից տհաճ հոտ է գալիս: Լվանալուց հետո հոտը և արտադրությունը անհետանում են, բայց չնայած թվացյալ անվնասությանը, օմֆալիտը շատ լուրջ հիվանդություն է, այն  կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:

Պորտային խուղակում առաջած բորբոքումը կխորանա և աստիճանաբար կանցնի մարմնի այլ հյուսվածքներ: Հենց այդ պատճաով էլ առաջին իսկ ախտանիշների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Օմֆալիտը շատ լավ է արձագանքում բուժմանը:

 Հիվանդության վաղ փուլում պարզապես անհրաժեշտ է օգտագործել բժշկի կողմից նշանակված հակասեպտիկ միջոցը կամ մշակել արծաթի նիտրատի լուծույթով:

Հիվանդության խորացված փուլում հակասեպտիկները բավարար չեն և անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն: Այս դեպքում պորտի խուղակում  տեղադրվում է դրենաժ, որի միջոցով օրգանիզմը մաքրվում է բորբոքված արտադրությունից: Այս միջամտությունից հետո պետք է օգտագործել քսուքներ և գելեր: Բուժման կարևոր փուլերից է նաև հակաբակտերիալ թերապիան:

Մյուս պատճառը, որը կարող է առաջացնել պորտի բորբոքում դա պորտաղիքային ծորանի խուղակն է:

Հիվանդությունը, որպես կանոն, բնածին վիճակ է, որը առաջանում է պտղի մոտ պորտաղիքային ծորանի (այս ծորանի օգնությամբ պորտը միանում է բարակ աղիքի հետ) խցանման արդյունքում: Ծնվելուց հետո երեխայի պորտի խորքում մնում է փոքրիկ անցք, որից արտադրում է շիճ:

Հիվանդության վաղ փուլերում պարզապես անհրաժեշտ է օգտագործել բժշկի կողմից նշանակված հակասեպտիկ միջոցը: Անհրաժեշտ է օրական 2 անգամ հակասեպտիկով մշակել բորբոքված մասը: Այսպիսի բուժումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դեռ պորտից արտադրություն չի դիտվում: Պետք է նաև չմոռանալ անձնական հիգիենայի կանոնների պահպանման մասին:

Միշտ չէ, որ պորտային արտադրությունը լուրջ հիվանդության ազդանշան է, երբեմն շատ քրտնածության արդյունքում պորտի խուղակում կարող են առաջանալ կեղևներ,որը կառաջացնի բորբոքային պրոցես: Շատ հազվադեպ դեպքերում այդ պրոցեսի արդյունքում կարող է առաջանալ փոքրիկ սնկանման գոյացություն:Նմանատիպ նորագոյացությունները որևէ վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար:

Բուժման համար անհրաժեշտ է օգտագործեք միայն հակասեպտիկ միջոցներ:

Հարկ է հիշել, որ անկախ արտադրության առաջացման պատճառից, անհրաժշտ է դիմել բժշկի: Միայն բժիշկը կարող է հստակ ախտորոշել առաջացման պատճառը և նշանակել բուժում:

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։