T3 ընդհանուր․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

T3 ընդհանուր․ ինչի՞ մասին են վկայում ցածր և բարձր ցուցանիշները

Ընդհանուր T3 որոշումը գործնականում նշանակություն չունի, որևէ դեպքում չենք հիմնվում ընդհանուր T3-ի վրա և դրանով ատաջնորդվելով' բուժում նշանակում։ Նույնիսկ ընդհանուր T4-ը չունի որոշիչ նշանակություն։ Առավել ինֆորմատիվ ու տվյալ վիճակը ճիշտ բնորոշող ցուցանիշներ են հորմոնների ազատ ֆրակցիաները, որոնք համարվում են կենսաբանորեն ակտիվ։ Ուստի անհրաժեշտության դեպքում (երբ հայտնաբերում ենք շեղված TSH չենք հիմնվում միայն դրա վրա ու պարտադիր լրացուցիչ հետազոտում ենք պացիենտին' ավելի հստակեցնելու համար տվյալ պաթոլոգիկ վիճակը:

Վահանաձև գեղձի խտությունը և դրանց կենսաբանական ազդեցության աստիճանը կարգավորվում է հիպոթալամոհիպոֆիզարթիրեոիդիտային համակարգի կողմից։ Թիրեոտրոպին-ռիլիզինգ-գործոնն արտադրվում է հիպոթալամուսի կողմից ի պատասխան վահանաձև գեղձի՝ արյան մեջ շրջանառվող ազատ հորմոնների։ ԹՌԳ-ն երակային համակարգով հիպոթալամուսից անցնում է ադենոհիպոֆիզ, որտեղ այն սկիզբ է դնում ներբջջային ռեակցիաների, որոնք հանգեցնում են թիրեոիդիտախթանիչ հորմոնի (թիրեոտրոպին) արտադրմանը։

Հետազոտության ցուցումները

Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում

Նախապատրաստում հետազոտությանը

  • Քաղցած լինելը ցանկալի է, բայց բացարձակ պարտադիր չէ։ Շատ հանգիստ կարելի է անալիզը վերցնել նաև կերած վիճակում։

 Հետազոտության արդյունքների վրա ազդող գործոններ

  • Ցուցանիշների բարձրացմանն են նպաստում՝ հեմոլիզը, խիլյոզը, էստրոգենները, բերանային ընդունման հակաբեղմնավորիչները, հերոինը, մեթադոնը։
  • Ցուցանիշների նվազմանն են նպաստում՝ անդրոգենները, դեքսամետազոնը, պրոպրանալոնը, սալիցիլատները և այլն։

Հիվանդություններ, որոնց մասին վկայում են ցուցանիշները

Բարձր ցուցանիշներ

  • Թիրեոտոքսիկոզ
  • Էնդեմիկ զոբ
  • Պենդրեդի համախտանիշ
  • Յոդի անբավարարություն
  • Ռադիոակտիվ յոդի դեղապատրաստուկներով բուժումից հետո ի հայտ եկող վիճակ և այլն

Ցածր ցուցանիշներ

Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա

  • Սուր և ենթասուր թիրեոիդիտ
  • Հետվիրահատական վիճակներ և ծանր հիվանդություններ
  • Անդրոգենների ընդունում

Դեքսամետազոնի, պրոպրանալոլի ընդունում և այլն:

 

Աղբյուրը

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։

Ոսկեգույն ստաֆիլակոկի աճը, քանակական արդյունք

Ոսկեգույն ստաֆիլակոկի աճը, քանակական արդյունք

Մանրէաբանական ուսումնասիրություն, որը թույլ է տալիս հայտնաբերել Ոսկեգույն ստաֆիլակոկի վարակը և որոշել պաթոգենի քանակը։

MAR-թեստ (IgG, IgA դասի հակամարմինների առկայության որոշում սերմնահեղուկում)

MAR-թեստ (IgG, IgA դասի հակամարմինների առկայության որոշում սերմնահեղուկում)

Հետազոտությանը հանձնելու ցուցումները

Անդրոգենները և նրանց սինթեզումը (6 ցուցանիշ) հարաբերակցության հաշվարկ

Անդրոգենները և նրանց սինթեզումը (6 ցուցանիշ) հարաբերակցության հաշվարկ

Սա համապարփակ հեազոտոթյուն է, որը որոշում է օրվա ընթացքում մեզի մեջ անդրոգենների մակարդակը: Անդրոգենները տղամարդկանց և կանանց սեռական գոնադների կողմից արտադրվող հորմոններ են: