Հիպերպարաթիրեոզ

Հիպերպարաթիրեոզ

Հիպերպարաթիրեոզը էնդոկրին համակարգի քրոնիկ պաթոլոգիա է, որի դեպքում հարվահանագեղձերն ավելորդ քանակի պարատհորմոն են արտադրում, ինչը հանգեցնում է օրգանիզմում կալցիում-ֆոսֆոր փոխանակության խանգարման։

Հիմնականում հիպերպարաթիրեոզը ուշ փուլերում է հայտնաբերվում, երբ կոնսերվատիվ թերապիան անարդյունավետ է լինում և պահանջվում է վիրահատական բուժում՝ հարվահանագեղձերի հեռացում։

Բուժումը

Կալցիումի և ֆոսֆորի բնական փոխանակությունը կարևոր է ցանկացած օրգանզիմի համար, ուստի հիպերպարաթիրեոզը պարտադիր պետք է բուժել։ Հիվանդության ձևից, բուժառուի տարիքից, հարակից հիվանդություններից, ընդհանուր վիճակից կախված հնարավոր է, որ դեղորայքային թերապիա կամ վիրահատություն նշանակվի։

Վիրահատությունը

Վիրաբուժական միջամտություն է կատարվում, եթե հայտնաբերվում է հարվահանգեղձերի ադենոմա կամ չարորակ ուռուցք, եթե ախտորոշվում է հիվանդության առաջնային կամ երկրորդային ձև, դիտվում է արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացում։ Վիրահատության նպատակը գեղձի գոյացության հեռացումն է, անհրաժեշտության դեպքում՝ նաև օրգանի մի մասի։

Կատարվում է բաց պարաթիրեոիդէկտոմիա կամ էնդոսկոպիկ պարաթիրեոիդէկտոմիա։ Վիրաբուժական ժամանակակաից միջոցները թույլ են տալիս վիրահատությունը կատարել հնարավորինս անվտանգ, առանց արյունահոսությունների և բարդությունների՝ ապահովելով բուժառուի արագ վերականգնումը։

Վերականգնումը

Բուժառուն վիրահատությունից հետո ստացիոնարում անցկացնում է առավելագույնը մեկ օր, իսկմի քանի օր անց արդեն իսկ հնարավոր է լինում վերադառնալ առօրյա կյանքին։ Կախված ախտորոշումից՝ հնարավոր է, որ դեղորայքային թերապիա նշանակվի հիպոկալցեմիայից խուսափելու համար և այլն։

 

Աղբյուրը

views 7733
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել