Վահանաձև գեղձի կիստա

Վահանաձև գեղձի կիստա

Վահանաձև գեղձի կիստան գոյացություն է, որ կարող է լցված լինել հեղուկով։ Մինչև որոշակի ժամանակաշրջան այն վտանգավոր չէ և կարող է զգալ չտալ, սակայն եթե կոկորդում գունդ եք զգում, դժվար եք շնչում, որևէ բան կուլ տալիս ցավում է, ապա պետք է պարտադիր դիմել էնդոկրինոլոգի։

Բուժումը

Եթե կիստան իրեն զգալ չի տալիս, ապա բուժվում է դեղորայքով, և վերահսկողությւոն է սահմանվում։ Այդ թույլ է տալիս փոքրացնել կիստան և կանգնեցնել բորբոքային պրոցեսը։ Վիրահատական բուժումը Վիրահատական բուժումը ցուցված է կիստայի բորբոքման և մեծացման դեպքում։ Կատարվում է կիստայի էթանոլային սկլերոթերապիա։

Սկլերոթերապիայի ցուցումներն են՝

  • կիստայի արագընթաց աճ, ընդ որում՝ ասեղնածակումներից հետո, 
  • կիստա, որն ուղեկցվում է շնչառության խանգարմամբ, կլլման ակտի ժամանակ ցավով։ 

Սկլերոթերապիան ենթադրում է սկլերոզացնող նյութի սրսկում կիստայի մեջ, որը նպաստում է դրա փոքրացմանը և հետագա քայքայմանը։ Միջամտությունը տևում է առավելագույնը 20 րոպե, անզգայացման կարիք չի զգացվում, քանի որ անցավ է։ Սովորաբար մի քանի միջամտության կարքի է զգացվում։ Քանակը որոշվում է ըստ անհատական առանձնահատկությունների։

Վերականգնումը

Միջամտությունը կատարվում է ամբուլատոր պայմաններում։ Առաջին ժամերի ընթացքում հնարավոր է, որ սրտի աշխատանքի արագացում, մարմնի ջերմաստիճանի չնչին բարձրացում դիտվի։ Այդ դրսևորումները վտանգավոր չեն և անցնում են առանց միջամտության։

 

Աղբյուրը

views 30902
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը