Վահանաձև գեղձի մասնակի հեռացում (հեմիթիրեոիդէկտոմիա)

Վահանաձև գեղձի մասնակի հեռացում (հեմիթիրեոիդէկտոմիա)

Վահանաձև գեղձի մի շարք հիվանդություններ զարգացման վաղ փուլերում բուժվում են դեղորայքային եղանակով։ Եթե դեղորայքային թերապիան անարդյունավետ է լինում, հնարավոր է, որ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն ծագի։

Հեմիթիրեոիդէկտոմիան վահանաձև գեղձի կեսի հեռացումն է և ըստ էության բարդ վիրահատություն է, այդ պատճառով էլ կատարվում է հետևյալ խիստ ցուցումների դեպքում միայն՝

  • վահանաձև գեղձի պապիլլյար միկրոկարցինոմա, 
  • վահանաձև գեղձի ֆոլլիկուլյար ուռուցք՝ նեոպլազիա և այլն։ 

Միջամտությունից առաջ կատարվում է էնդոկրինոլոգիական լիարժեք հետազոտություն, ինչպես նաև ստանդարտ հետազոտություններ, որոնք կատարվում են ցանկացած վիրահատությունից առաջ։

Հեմիթիրեոիդէկտոմիան օրգանապահպանիչ վիրահատություն է, քանի որ վահանաձև գեղձի հորմոնային ֆունկցիան պահպանվում է մնացած կեսի շնորհիվ։ Բարդությունների առաջացման վտանգն էլ նվազում է 50%-ով։

 

Վիրահատությունը տևում է 40-60 րոպե և

կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։


Վիրահատության տեսակը՝ բաց, թե էնդոսկոպիկ, որոշվում է ըստ բուժառուի անհատական առանձնահատկությունների, այսինքն՝ կախված նրա տարիքից, ախտորոշումից, ընդհանուր վիճակից և այլ գործոններից։

Վերակագնումը

Բուժառուն ստացիոնարում անցկացնում է 1-2 օր։ Լիարժեք ապաքինման համար պահանջվում է առավելագույնը երկու շաբաթ։ Առաջին օրերին սովորաբար ցավ և տհաճ զգացողություններ են դիտվում, որոնք որևէ միջամտություն չեն պահանջում և անցնում են ինքնուրույն։

Դուրսգրումից հետո հարկավոր է ընդունել բժշկի նշանակած դեղորայքը, սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռվածությունը և տաք լոգանքը։

views 8573
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ