Կրծքի այտուցվածություն

Կրծքի այտուցվածություն

Բոլոր կանայք էլ նկատած կլինեն, որ սովորաբար դաշտանին նախորդող օրերի ընթացքում կրծքագեղձերն ուռչում են, երբեմն՝ ցավում։ Երբեմն էլ ցավն այնքան ուժեղ է լինում, որ ընկնում է կնոջ աշխատունակությունը, նվազում է սեռական ցանկությունը և այլն։

Հազվադեպ է պատահում, որ կուրծքն ուռչի և ցավա դաշտանից հետո։ Այդպիսի դեպքերում երևույթը հղիության կասկածի տեղիք է տալիս։

Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե կուրծքն այտուցված է, ցավում է ուժեղ և բացի այդ արտադրություն է գալիս պտուկներից։ Այդ կարող է վկայել որևէ հիվանդության մասին։

Առաջացման պատճառները

Կրծքի այտուցվածության առաջին պատճառը նախադաշտանային համախտանիշն է։ Ցիկլիկ ցավ և այտուցվածություն դիտվում է նաև մաստոպատիայի դեպքում։ Հորմոնային ֆոնի խանգարումներ, դրանով պայմանավորված այտուցվածություն կարող է դիտվել նաև քրոնիկ հոգնածության, ուժգին սթրեսի, անկանոն սեռական կյանքի պայմաններում։ Շատ հաճախ այդպիսի խնդիրներ ի հայտ են գալիս աբորտից հետո։

Պատճառները կարող են նաև կախված չլինել հորմոնային ֆոնի փոփոխություններից։ Երբեմն կանայք նշում են այդ նշանը վիրահատությունից հետո։ Եթե կուրծքն ուռչում է  կամ կարմրում մասնակի`որևէ հատվածում, , ապա այդ կարող է վկայել մեծացող կիստայի, ֆիբրոադենոմայի,հազվադեպ՝ չարորակ գոյացության մասին։ Այդ դեպքում այտուցվածությունը պարբերական բնույթ չի կրում։

Երբեմն կրծքի այտուցվածությունը մի շարք դեղամիջոցների օգտագործման կողմնակի ազդեցությունն է լինում, օրինակ՝ հակադեպրեսանտների, հորմոնային դեղամիջոցների և այլն։

Հաճախ կրծքի ցավի ու ակտուցվածության պատճառ դառնում է սխալ ընտրված կրծքկալը։ Այն կրծքագեղձերում խաթարում է արյան միկրոշրջանառությունը։

Պարբերաբար ինքնազննում կատարեք, ցավ, այտուցվածություն, արտադրություն և անսովոր այլ նշաններ նկատելու դեպքում դիմեք բժշկի։

 

Աղբյուրը

views 22801
Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով կերակրում

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը