Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանոն դեռևս վաղ ժամանակներից հայտնի համեմունք է, նույն ինքը խնկածաղիկն (душица) է:

Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ՝ 58, ծաղիկներում՝ 166, տերևներում 565 մգ %)։ Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում՝ մինչև 28% ճարպայուղ։ Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը։

Թիմոլը թողնում է ցավազրկող և հակասեպտիկ ազդեցություն, իսկ կարվակրոլը՝ հակաբորբոքային և հակաօքսիդանտ։ Պարունակում է վիտամին А, K, E, C, ինչպես նաև В խմբի վիտամիններ, դաբաղանյութեր, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների և խարանների արդյունավետ վերացմանը։

Խոլինը լավ է ազդում նյարդային համակարգի վրա և կարգավորում է ճարպափոխանակությունն ու խոլեստերինի մակարդակը։ Բույսն ունի ամրացնող, խթանող, միզամուղ, խորխաբեր, մանրէասպան, քրտնամուղ, հանգստացնող, ախտահանող և իմունոմոդուլացնող ազդեցություն։

Դրական ազդեցություն է թողնում հատկապես կնոջ օրգանիզմի վրա, քանի որ խթանող և  տոնուսավորող ազդեցություն է գործում արգանդի հարթ մկանունքի վրա, կարգավորում է դաշտանային ցիկլը, մեղմում դաշտանային ցավը և կիրառվում է դաշտանի ուշացման դեպքում։ Լավացնում է լակտացիան։

Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի, քաղցկեղի ժամանակ։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանիլ են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։

Հակացուցումները

Հակացուցված է հղի կանանց, քանի որ կարող է վիժում առաջացնել։ Չի թույլատրվում օգտագործել նաև ստամոքսի բարձր թթվայնության և հիպերտոնիկ հիվանդության դեպքում։  

 

Աղբյուրը

Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Բրոկոլի ուտելու 8 պատճառ

Բրոկոլին պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր և հակաօքսիդիչներ:

Ինչու է մանդարինը օգտակար, 10 գիտական փաստ մանդարինի մասին

Ինչու է մանդարինը օգտակար, 10 գիտական փաստ մանդարինի մասին

Մանդարինը աճում է փոքր մշտադալար ծառի վրա: Հասունանում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այնպես որ անգլալեզու երկրներում պտուղը կոչվում է «Սուրբ Ծննդյան նարինջ»:

Արմավի օգտակար և վնասակար հատկությունները, 8 գիտական փաստ

Արմավի օգտակար և վնասակար հատկությունները, 8 գիտական փաստ

Արմավը արմավենու պտուղն է, աճում է արևադարձային տարածքներում

9 գիտական փաստ կակաոյի օգտակարության և վնասակարության մասին

9 գիտական փաստ կակաոյի օգտակարության և վնասակարության մասին

Կակաոն ստանում են հատիկներն աղալով, որոնցից ճարպերը հեռացվում են: Արդյունքում ստացված յուղն օգտագործվում է նաև խոհարարության և կոսմետոլոգիայի մեջ: