Հոմոցիստեին

Հոմոցիստեին

Ընդհանուր տեղեկություններ

Օրգանիզմում հոմոցիստեինի միակ աղբյուրը մեթիոնինն է։ Սննդամթերքներում հոմոցիստեինի քանակը չնչին է և օրգանիզմում հոմոցիստեինի ու մեթիոնինի պահանջը բավարարվում է սննդից ստացվող մեթիոնինի միջոցով։ 
Հոմոցիստեինի փոխանակության գործում կարևոր դեր են խաղում В6, В12 վիտամինները և ֆոլաթթուն։

Հոմոցիստեինի բարձր մակարդակ ունեցող մարդիկ Ալցհեյմերի հիվանդոթյամբ հիվանդանալու ռիսկային խմբում են։ 
Հղիության ընթացքում հոմոցիստեինի բարձրացումը կարող է հանգեցնել պտուղընկերքային արյունաշրջանառության խանգարման, ինչն իր հերթին կարող է հղիության կրելախախտի պատճառ դառնալ։

Հետազոտության կատարման ցուցումները


• Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գնահատում
• Երակային և զարկերակային թրոմբոզի առաջացման վտանգի գնահատում
• Վիժումներ, չզարգացող հղիություն և այլն:

Նախապատրաստում հետազոտությանը

Հատուկ նախապատրաստում անհրաժեշտ չէ։

Արդյունքի վրա ազդող գործոններ


• Հեմոլիզ
• Խիլյոզ
• Վիտամին В12-ի և В6-ի պակաս
• Մի շարք դեղամիջոցներ՝ թեոֆիլին, ցիտոստատիկներ, բեղմնականխիչ հաբեր և այլն

Արդյունքների մեկնաբանությունը

Բարձր ցուցանիշները վկայում են բնածին հոմոցիստինուրիայի, չարորակ գոյացությունների, վիտամին B12-ի պակաս, հիպոթիրեոզ, փսորիազ։ 

 

Աղբյուրը

views 16911
Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Վերարտադրողական շրջան

Պրոլակտինի բարձր մակարդակ․ ինչպե՞ս է ազդում վերարտադրողական առողջության վրա

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Այլ նյութեր

Կալցիում և վիտամին D՝ առողջ ոսկորների բանաձև կանանց համար

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Անալիզներ, հետազոտություններ

Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել ՊաՊ թեստ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է ինսուլինոռեզիստենտությունը և ինչպես այն ազդում կնոջ առողջության վրա