Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Ինչպե՞ս զսպել վնասակար սնունդ ուտելու ցանկությունը

Մարդիկ, ովքեր ցանկանում է հրաժարվել վատ սովորություններից և սկսել առողջ սնվել, գիտեն, որ ամենադժվարը սիրելի, բայց վնասակար ուտելիքների գայթակղությանը դիմանալն է: Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն զսպել ցանկությունը և զարգացնել կամքի ուժը:

Սթրեսի կառավարում և հաղթահարում

Երբ սթրես ենք ապրում, ուտելիքը դառնում է թեթևություն զգալու ամենաարագ միջոցներից մեկը, կարծես կուլ ենք տալիս սթրեսը, այն ծառայում է որպես հանգստացնող միջոց: Այդ պատճառով էլ քաղցը մեղմելուն օգնում են սթրեսը հաղթահարելու տեխնիկաները։

Թարմ մրգերի բույրը

Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունների տվյալներով, որոնք հրապարակվել են Appetite ամսագրում, մասնակիցները, ովքեր 15 ր քաշել էին տանձի կամ դդումի բույրը, արդյունքում ընտրել էին ցածր կալորիականությամբ մրգային աղանդեր և ոչ թե շոկոլադ (ի տարբերություն հետազոտության այն մասնակիցների, ովքեր ընտրությունից առաջ չէին քաշել մրգերի բույրը):

Ուտել, բայց քիչ

Շոկոլադ ուտելու ցանկությունը զսպելու համար կարելի է ուտել մի փոքրիկ մասը միայն, իսկ մյուս մասը հեռացնել տեսադաշտից: Այս մեթոդը գործում է նաև ուտեստների հարցում: Փորձեք մեծ կտորները կտրատել մանր կտորների և կիսել կալորիաներով հարուստ ուտեստները: Ի դեպ, մանր կտորների բաժանելն ինքնախաբեության գործող միջոց է. թվում է, թե ափսեում ավելի շատ ուտելիք կա, քան իրականում:

Հրաժարում սննդի գովազդից

Երբ կալորիաներով հարուստ, թվացյալ շատ համեղ սննդի գովազդ տեսնեք, անմիջապես փոխեք ալիքը կամ շեղեք ուշադրությունը դրանից: Այդպիսի մթերքների պատկերները գրգռում են ախորժակը և ուտելու ցանկություն առաջացնում:

Մաքուր ջուր

Ըմպելիքի ընտրությունն անդրադառնում է նաև ուտեստի ընտրության վրա. օրինակ՝ մարդկանց մեծամասնությունը գազավորված ըմպելիքների հետ ուտում է ճարպոտ սնունդ և ոչ թե թեթև աղցան: Ընտրելով ջուր՝ ամենայն հավանականությամբ կնախընտրեք բանջարեղեն և ցածր կալորիականությամբ ուտելիքներ:

 

Աղբյուրը

views 3978
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար