C-պեպտիդ (C-peptide)

C-պեպտիդ (C-peptide)

C-պեպտիդը ձևավորվում է ենթաստամոքսային գեղձի β-բջիջներում որպես պրոինսուլինի ֆերմենտատիվ ճեղքման կողմնակի արդյունք։ Շիճուկային C-պեպտիդի որոշումը ախտորոշիչ մեծ նշանակություն ունի ինսուլինի արտազատման խանգարում ունեցող պացիենտների դեպքում, հատուկ կարևորություն ունի նաև հիպերինսուլինեմիայի դեպքում, երբ պացիենտն ինքն իրեն ինսուլին է նշանակած լինում (այդ դեպքում ցուցանիշը բարձր է լինում)։

Գլյուկոզայի հանդեպ տոլերանտության թեստի գնահատման ժամանակ այն կարելի է օգտագործել նաև որպես հավելյալ մարկեր։

Հետազոտության անցկացման ցուցումները

Հետազոտությունը կարող է նշանակվել հետևյալ դեպքերում՝

  • ենթաստամոքսային գեղձի β-բջիջների արտազատիչ ֆունկցիայի գնահատում,

  • ինսուլինաթերապիա անցնող պացիենտների դեպքում էնդոգեն ինսուլինի մակարդակի գնահատում,

  • ինսուլինոմայի վիրահատական բուժումից հետո անցկացվող մոնիթորինգ։

Նախապատրաստում հետազոտությանը

Հետազոտությունից օրեր առաջ պետք է զերծ մնալ ալկոհոլից։ Արյունը հարկավոր է հանձնել առավոտյան՝ գիշերվա քաղցած վիճակից հետո (վերջին անգամ պետք է սնվել հետազոտությունից 10-12 ժամ առաջ)։

Հետազոտության արդյունքների վրա ազդող գործոնները

Այդպիսի գործոններն են՝

  • հեմոլիզը,

  • խիլյոզը և այլն։

Արդյունքը

Հետազոտության բարձր ցուցանիշները վկայում են հետևյալ խնդիրների մասին՝

  • ինսուլինոմա,

  • երիկամային քրոնիկ անբավարարություն։

Ցածր ցուցանիշները վկայում են հետևյալ խնդիրների մասին՝

  • շաքարային դիաբետ (I և II տիպի),

  • էկզոգեն ինսուլինի ներարկում և այլն։

 

Աղբյուրը՝ likar.info

views 3782
Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Անալիզներ, հետազոտություններ

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Անալիզներ, հետազոտություններ

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Անալիզներ, հետազոտություններ

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Անալիզներ, հետազոտություններ

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս