Գինեկոլոգիական խորհրդատվություն

Գինեկոլոգիական խորհրդատվություն

Շատ հաճախ ամոթը և վախը խանգարում են կնոջն այցելել գինեկոլոգիական զննման: Նրանց վախեցնում է և՛ պրոցեդուրան, և՛ բժիշկը, երբեմն էլ հենց գինեկոլոգիական աթոռը: Յուրաքանչյուր կնոջ համար պարտադիր է տարվա ընթացքում 2 անգամ գինեկոլոգիական ընթացիկ զննում անցնելը: Հիշե՛ք, որ գինեկոլոգիական կանխարգելիչ ստուգումներն օգնում են ճիշտ ժամանակին վերացնել արդեն զարգացող հիվանդությունը, իսկ գինեկոլոգի՝ ճիշտ ժամանակին խորհրդատվությունը կարող է զերծ պահել մի շարք հիվանդությունների առաջացումից:

Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգիական հետազոտությանը

Գինեկոլոգին այցելելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել, բայց մանրարկրկիտ լվացումն ունենում է բացասական ազդեցություն, քանի որ բժշկին անհրաժեշտ է տեսնել հեշտոցի ֆլորայի իրական վիճակը: Զննման համար հարկավոր չէ սափրել մազերը: Եթե ընդունել եք հակաբիոտիկներ, ապա գինեկոլոգի զննումը պետք է տեղի ունենա դեղորայքի ընդունումը վերջացնելուց երկու շաբաթ անց, քանի որ սա նույնպես կարող է հանգեցնել սխալ արդյունքի: Եթե պետք է քսուք հանձնեք, ապա ավելի լավ է դա անել դաշտանից առաջ կամ անմիջապես հետո: Մի մոռացեք նաև, որ դաշտանից հետո զննումն առավել արդյունավետ է գինեկոլոգի համար: Խորհուրդ չի տրվում գինեկոլոգի խորհրդատվությունից մեկ օր առաջ սեռական հարաբերություն ունենալ, քանի որ հեշտոցում մնացած սերմնահեղուկի պատճառով կարող են արդյունքները սխալ լինել:

Ինչպե՞ս է անցկացվում գինեկոլոգիական զննումը

Զննումն սկսվում է զրույցից: Սկզբում մասնագետը հարցեր է տալիս և լրացնում է բժշկական քարտը: Որոշ հարցեր կարող են ոչ տեղին թվալ ձեզ, բայց նրանց պետք է ազնվորեն պատասխանել, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են ձեր առողջության հետ: Գինեկոլոգի զննումը կարող է ներառել նաև այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ճնշման չափումը, քաշի և հասակի որոշումը։ Այնուհետև բժիշկն անցնում է սեռական օրգանների զննմանը: Դրա համար կնոջը հարկավոր է պառկել հատուկ գինեկոլոգիական աթոռին այնպես, որ լիովին ապահովվի գինեկոլոգի համար պահանջվող աշխատանքային դաշտ: Արտաքին զննումն ավարտելուց հետո բժիշկն անցնում է ներհեշտոցային զննմանը: Հատուկ գործիքների օգնությամբ նա ուսումնասիրում է հեշտոցի պատերը և արգանդի վզիկի հնարավոր խանգարումները, հիվանդությունները և շեղումները: Գինեկոլոգի զննումը ներառում է նաև հեշտոցի հետազոտություն, որը կատարվում է մատների օգնությամբ: Սա բժշկին հնարավորություն է տալիս որոշել արգանդի և ձվարանների չափը: Դուք կարող եք օգնել բժշկին՝ տեղեկացնելով նրան որոշ հատվածներում ցավի զգացողության մասին, երբ նա շոշափում է: Երբեմն, երբ տվյալները բավարար չեն (օրինակ կույս աղջիկներին հետազոտելու ժամանակ), գինեկոլոգը կարող է կատարել հետանցքային հետազոտություն:

Որքա՞ն է տևում գինեկոլոգի խորհրդատվությունը

Գինեկոլոգի խորհրդատվությունը ընդհանուր առմամբ տևում է 30-40 րոպե: Փորձեք ստուգման ընթացքում հանգիստ լինել, պատասխանեք բժշկի բոլոր հարցերին և մի ամաչեք հարցեր տալ նրան, քանի որ դրանից է կախված ձեր առողջական վիճակը: Մի մոռացեք այցելել գինեկոլոգին ոչ միայն այն ժամանակ, երբ կա դրա անհրաժեշտությունը, այլև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ՝ գինեկոլոգիական խնդիրների, հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…