Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրող մայրերը, երբ ջերմություն են ունենում, սկսում են մտահոգվել, թե արդյոք կարելի է շարունակել կրծքով կերակրումն այդ վիճակում, արդյոք կաթը վնասակար չի լինի երեխայի համար։

Ջերմության բարձրացումն ինքնին չի ազդում մայրական կաթի որակի վրա, հետևաբար չի էլ կարող վնասել երեխային։ Կարևոր է, որ բժշկի օգնությամբ կինը հասկանա ջերմության բարձրացման պատճառը և բուժում ստանա։

Հարբուխի, շնչառական սուր վարակների դեպքում մայրը կրող է համարվում նախքան առաջին նշանների ի հայտ գալը, հետևաբար երեխան արդեն իսկ որոշակի ժամանակ ենթարկված է լինում ռիսկերի։

Կրծքով կերակրումը բարձրացնում է իմունիտետը, քանի որ կաթի միջոցով երեխային են փոխանցվում համապատասխան հակամարմիններ, ուստի երեխան կամ ավելի թեթև կտանի հիվանդությունը, կամ էլ ընդհանրապես չի հիվանդանա։

Բարձր ջերմության դեպքում մայրը կարող է պարացետամոլի հիմքով ջերմիջեցնող խմել․ դրանք համատեղելի են կրծքով կերակրման հետ, իսկ ասպիրին խորհուրդ չի տրվում խմել։

Հնարավոր է, որ մայրը բախվի լակտոստազի կամ մաստիտի խնդրին։ Այդ դեպքերում կրծքով կերակրման դադարեցումը կարող է վտանգավոր լինել հենց մոր առողջության համար՝ ավելի խորացնելով վիճակը։ Հաճախակի կերակրումը և սառը թրջոցները, ինչպես նաև բժշկի նշանակած այլ միջոցները նպաստում են արագ ապաքինմանը։

Ջերմությունը երբեմն բարձրանում է նաև քրոնիկ հիվանդություննրի սրման, տարբեր հիվանդությունների ֆոնին բորբոքումների ժամանակ։ Հիմնականում կրծքով կերակրումը չի դադարեցվում։ Պետք է հաշվի առնել, որ բոլոր դեղամիջոցները պետք է համատեղելի լինեն կրծքով կերակրման հետ կամ դեղի ընդունման և կրծքով կերակրման ընթացքի միջև ժամանակի մեծ ինտերվալ լինի։

Առողջ մնացեք։

 

Աղբյուրը

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում միանգամայն…

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում դեղորայքի օգտագործումը…

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում: