DHEA-S` դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ

DHEA-S` դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ

Դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատը (DHEA-S) ստերոիդ է, որը սինթեզվում է մակերիկամների կողմից։ Այն իր առավելագույն խտությանն է հասնում կյանքի մոտավորապես երրորդ տասնամյակում, որից հետո սկսում է նվազել  ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում։

DHEA-S-ը օգտագործվում է որպես մակերիկամների արտազատող ֆունկցիայի գնահատման մարկեր, ինչպես նաև մակերիկամների հիվանդությունների, օրինակ՝ մակերիկամների բնածին հիպերպլազիայի և ուռուցքների, ախտորոշման միջոց։ Հիրսուտիզմ ունեցող կանանց դեպքում DHEA-S-ի մեծ խտությունը պայմանավորված է մակերիկամների վիրիլիզացնող ուռուցքներով։

Ձվարանների պոլիկիստոզ ունեցող կանանց դեպքում հաճախ է նկատվում DHEA-S-ի խտության բարձրացում, ինչը վկայում է այդ հիվանդության վրա մակերիկամների անդրոգենների ազդեցության մասին։

Եթե կնոջ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը բարձր է, ապա DHEA-S-ի խտության որոշման միջոցով հնարավոր կլինի պարզել այդ կապված է մակերիկամների՞, թե՞ ձվարանների որևէ հիվանդության հետ։

Հետազոտության կատարման ցուցումներ

Հիպերպլազիա և մակերիկամների ուռուցքներ, Կուշինգի համախտանիշ

Հիվանդություններ, որոնց մասին կարող են վկայել հետազոտության արդյունքները

Բարձր ցուցանիշները վկայում են հետևյալ հիվանդությունների մասին՝

  • վիրիլիզացնող ադենոմա կամ կարցինոմա,
  • 21-հիդրոքսիլազայի և 3β հիդրոքսիստերոիդ դեհիդրոգենազայի անբավարարություն,
  • հիրսուտիզմ,
  • վաղ սեռահասունացում։

Ցածր ցուցանիշների դեպքում՝

  • մակերիկամների հիպոֆունկցիա,
  • վահանաձև գեղձի հիպոֆունկցիա,
  • սեռահասունացման հապաղում և այլն։

Աղբյուրը՝ likar.info

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների

Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով:

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մեզի մեջ առկա սպիտակուց

Մարդու մեզի մեջ սպիտակուցի նորմալ պարունակությունը կազմում է ոչ ավելի, քան 0,033 գրամ՝ մեկ լիտրում:

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Ի՞նչ են բուժում պորտալարի ցողունային բջիջները

Պորտալարի արյունը պահպանող ծնողների 70%-ը պահպանում է նաև պորտալարի ցողունային բջիջները։