28-37 շաբաթական հղիություն

Սկսում է վերջին եռամսյակը: Մինչ ծնվելը պտղի քաշը եռակի անգամ կավելանա, կառաջանա ճարպաշերտ, որպեսզի արգանդից դուրս պաշտպանի նրան ցրտից: Կմաղքը սկսում է ամրանալ: Գլխի ոսկրերը դեռ չեն ամրանում միմյանց, քանի որ երեխան դեռ պետք է անցնի ծննդաբերական ուղիներով: Ուղեղում ձևավորվում են բիլիոնավոր նեյրոններ, որոնք օգնում են երեխային սովորել ինչպես արգանդի ներսում, այնպես էլ հետագա կյանքում: Այժմ, աչքերը բացելիս նա տեսնում է մայրիկի որովայնից ներթափանցող լույսը: Մինչ մոտենում է ծնդաբերության օրը, երեխայի մարմինը պատվում է լոռանման զանգվածով, որը սպիտակ պաշտպանիչ նյութ է: Երեխան պտղաջրերի հետ միասին կուլ է տալիս նաև այդ նյութը, որն անցնելով մարսողական համակարգով՝ դառնում է իր աղիների առաջին արտազատումը: 37 շաբաթականում երեխայի մաշկը փափուկ և վարդագույն է: Պատրաստվելով ծննդաբերությանը՝ փոքրիկները սովորաբար տեղափողվում են մի փոքր ներքև՝ գլուխն իջեցնելով ստորին կոնքային հատված, և այդ դիրքով մնում մինչ ծնվելը:

views 37342
Քորը հղիության ընթացքում play icon

Բժշկական անիմացիաներ

Քորը հղիության ընթացքում

Տոքսիկոզ․ ինչպե՞ս ազատվել տհաճ զգացողություններից play icon

Բժշկական անիմացիաներ

Տոքսիկոզ․ ինչպե՞ս ազատվել տհաճ զգացողություններից

Պտղի հետույքային առաջադրություն play icon

Բժշկական անիմացիաներ

Պտղի հետույքային առաջադրություն

Արգանդի պարանոցի պոլիպի հեռացում play icon

Բժշկական անիմացիաներ

Արգանդի պարանոցի պոլիպի հեռացում