Սակտոսալպինքս (հիդրոսալպինքս)

Սակտոսալպինքս (հիդրոսալպինքս)

Կանանց անպտղության հիմնական պատճառներից մեկն արգանդափողերի ֆունկցիայի խանգարումն է։ Այդ դեպքում խոսքը «մեխանիկական» անպտղության մասին է։ Այդ դեպքում սերմնաբջիջները, հանդիպելով խոչընդոտների, չեն կարողանում հասնել ձվաբջջին։

Ի՞նչ է սակտոսալպինքսը (հիդրոսալպինքս)

Սակտոսալպինքսը (հիդրոսալպինքս) արգանդափողում ի հայտ եկած գոյացություն է՝ լի էքսուդատով՝ երբեմն թարախային։ Այդպիսի գոյացությունը, անկախ պարունակությունից, ժամանակի ընթացքում խցանում է արգանդափողը և դժվարացնում ձվաբջջի տեղաշարժը դեպի արգանդի խոռոչ։ Հիվանդությունն ունի բորբոքային բնույթ, կարող է լինել ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի, կարող է ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ձևով։

Առաջացման հիմնական պատճառները

  • Արգանդափողերի կամ ձվարանների բորբոքում։ 
  • Կպումներ վիրահատական միջամտություններից հետո։ 
  • Սեռական օրգանների վարակներ։ 
  • Էնդոմետրիոզ և այլն։ 

Ախտանշանները

Սակտոսալպինքսի ախտանշանները նման են արգանդափողերի բորբոքաման ախտանշաններին՝ առատ արտադրություն, սուր կծկումային կամ ձգող ցավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դաշտանաին ցիկլի խանգարում, սուր դաշտանային ցավ և այլն։ Երբեմն, սակայն, հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների։

Ախտորոշումը

Հիվանդությունը հեշտությամբ ախտորոշվում է ՈւՁՀ-ի միջոցով հնարավոր է հայտնաբերել ձվարանների և արգանդի միջև եղած հեղուկը, փողի լայնացումը և ձևախեղումը։ Ախտորոշումը կարող է իրականացվել նաև լապարոսկոպիայի միջոցով։

Բուժումը

Սակտոսալպինքսի բուժումն ուղղված է անպտղության և բուն խնդրի վերացմանը։ Այսօր բուժման ընդունված և ամենաարդյունավետ ձևն ախտահարված արգանդափողի հեռացումն է և հաջորդող ԱՄԲ-ն, եթե կա ցուցում։ Սալպինգէկտոմիան կատարվում է լապարոսկոպիկ եղանակով։

views 7821
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում