Մանկաբարձական պեսարիումի նշանակությունը

Մանկաբարձական պեսարիումի նշանակությունը

Մանկաբարձական պեսարիումը հիպոալերգեն նյութից սարքված հարթ օղ է (հանդիպում է նաև օվալաձև, սնկաձև, ափսեանման), որը կիրառվում է այն դեպքում, երբ հղիության ընթացքը վտանգված է արգանդի պարանոցի կարճացման պատճառով։

Այն ծառայում է որպես պահպանիչ միջոց արգանդի պարանոցին կարեր դնելու փոխարեն, երբեմն էլ լրացնում է դրան, եթե կա՝

  • հղիության վաղաժամ ընդհատման վտանգ, 
  • արգանդի պարանոցի վաղաժամ բացվելը կանխելու անհրաժեշտություն, 
  • բազմապտուղ հղիություն (ըստ ցուցմների)։ 

Պեսարիումի նպատակն է՝

  • փակ պահել արգանդի արանոցը և թույլ չտալ, որ այն բացվի ժամանակից շուտ, 
  • մասամբ թեթևացնել արգանդի պարանոցի վրա ընկած ծանրությունը։

Մանկաբարձական պեսարիումի առանձնահատուկ ձևն ու նյութը բացառում են կնոջ սեռական օրգանների վնասումն ինչպես այն կրելու, այնպես էլ հեշտոցում բժշկական գործողություններ կատարելու ընթացքում։

Պեսարիումի տեղադրման անհրաժեշտությունը որոշում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ արգանդի պարանոցի զննման, վերջինիս հասունության որոշման, ՈւՁՀ հետազոտության արդյունքներ վրա հիմնվելով։

Մանկաբարձական պեսարիումը կարելի է տեղադրել հղիության 15-16 –րդ շաբաթներից սկսած, չնայած որ գործնականում այն տեղադրում ե 20-22-րդ շաբաթում։ Որոշ խնդիրների դեպքում այն համադրվում է կարերի հետ (իսթմիկացերվիկալային աբավարարություն)։

Պեսարիումի օգտագործումը ուշ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության կանխման նպատակով արգելվում է, եթե՝

  • կա պտղի ներարգանդային մահվան վտանգ, 
  • հայտնաբերվել են անբուժելի արատներ պտղի օրգանիզմում, 
  • կա տվյալ հղիությունը պահպանելու հակացուցում, 
  • փոքր կոնքի օրգանների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների ֆոն կա, 
  • հեշտոցային արյունահոսություն կա և այլն։ 

Պեսարիումի տեղադրումը հոսպիտալացում չի պահանջում, կատարվում է ամբուլատոր պայմաներում։ Գործողությունը պարզ է, շատ ժամանակ չի խլում, սակայն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ արգանդի պարանոցի վրա կատարվող ցանկացած միջամտություն կարող է այլ խնդիրներ հրահրել։

Ինչի՞ մասին են վկայում կրծքագեղձերի գոյացությունները,  ինչպե՞ս ազատվել դրանցից

Ինչի՞ մասին են վկայում կրծքագեղձերի գոյացությունները,  ինչպե՞ս ազատվել դրանցից

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի, եթե 

Ինչպես ընտրել սեղմակապ (բանդաժ)՝ հղի կանանց համար 

Ինչպես ընտրել սեղմակապ (բանդաժ)՝ հղի կանանց համար 

Հղիությունն անհանգստացնող և պատասխանատու ժամանակահատված է, որի ընթացքում կինը ստիպված է լինում որոշ դժվարություններ հաղթահարել

Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն մեծահասակների մոտ. ախտանիշներ, պատճառներ, բուժում 

Ներքին արյունահոսություն է տեղի ունենում,  երբ արյունը լցվում է թափված արյան կամ մարմնի բնական խոռոչի մեջ

Արտարգանդային հղիության դեպքում մեթոտրեքսատի օգտագործումը

Արտարգանդային հղիության դեպքում մեթոտրեքսատի օգտագործումը

Էկտոպիկ հղիությունը առաջին եռամսյակում մայրական մահացության հիմնական պատճառներից է