Օզոնաթերապիան գինեկոլոգիայում

Օզոնաթերապիան գինեկոլոգիայում

Ախտածին միկրոօրգանիզմների հարուցած գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ միջոցը հակաբիոտիկներն են, սակայն չնայած դրանց ուժեղ ազդեցությանը՝ հաբերը կարող են ալերգիկ ռեակցիա և կողմնակի էֆֆեկտ առաջացնել, ինչը բացասաբար է անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա։ Այդ պատճառով այսօր գինեկոլոգներն ավելի հաճախ են դիմում օզոնաթերապիայի, որն արդյունավետ է, անվնաս, անցավ և մատչելի։

Ինչպես և երբ է կատարվում

Օզոնային թերապիան գինեկոլոգիայում նշանակվում է պտղի անկրելիության, ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, վուլվայի դիստրոֆիկ հիվանդությունների, միկրոֆլորայի կարգավորման և այլ դեպքերում։

Որոշ հիվանդությունների դեպքում արտաքին բուժում է նշանակվում, ինչպես նաև հեշտոցային կամ ռեկտալ, սակայն գինեկոլոգիայում ամենատարածվածը ներերակային օզոնաթերապիան է։

Բուժման տևողությունը կազմված է 10 սեանսից (ամեն օր կամ շաբաթական 2-3 անգամ՝ ըստ օրգանիզմի անհատական առանձնահատկությունների)։

Արդյունավետությունը

Բուժման արդյունավետությունը պայմանավորված է օզոնի դրական հատկություններով՝

  • օժտված է մանրէասպան, վիրուլիցիդ և ֆունգիցիդ ազդեցություններով, 
  • ակտիվածնում է թթվածնակախյալ պրոցեսները, 
  • բարձրացնում է բջիջների իմունիտետը և մետաբոլիզմը, 
  • թողնում հակաբորբոքային, ցավազրկող, դեզինտոկսիկացնող և հեմոստատիկ ազդեցություն։ 

Օզոնային թերապիան երբեմն կիրառվում է նաև ներարգանդային միջամտությամբ սուր, ենթասուր և քրոնիկ էնդոմետրիտի, էնդոմիոմետրիտի դեպքում և այլ ցուցումներով։

views 1796
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում