Կարդիոտոկոգրաֆիան հղիության դեպքում

Կարդիոտոկոգրաֆիան հղիության դեպքում

Կարտիոտոկոգրաֆիան կարևոր հետազոտություն է, որը նշանակվում է հիմնականում հղիության 32-րդ շաբաթից հետո։ Դրա շնորհիվ հնարավոր է պարզել ոչ միայն մոր մոտ արգանդի կծկումների առկայությունը կամ բացակայությունը , այլև երեխայի սրտի զարկերի հաճախականությունն ու ժամանակին հայտնաբերել անգամ փոքրագույն խնդիրները։

Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքի՝ կարդիոտոկոգրաֆի միջոցով, որով սինխրոն ձայնագրվում է արգանդի կրճատումները և պտղի սրտի աշխատանքը։

Ինչու՞ է անհրաժեշտ

ԿՏԳ-ի միջոցով հնարավոր է հայտնաբերել հետևյալ խնդիրները՝

  • վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, 
  • պտղի թթվածնաքաղց, 
  • պտուղընկերքային անբավարարություն և այլն։ 

Որևէ հիվանդության կամ խանգարման հայտնաբերման դեպքում բժիշկը համապատասխան բուժում է նշանակում, կարող է փոխել նաև հղիության վարման մարտավարությունը։

Ե՞րբ է կատարվում

ԿՏԳ-ն ոչ մի դժվարություն չի ներկայացնում, չունի նախապատրաստման կարիք և անվտանգ է ինչպես պտղի, այնպես էլ մոր համար։ Հնարավոր է այն կատարել հղիության 28-րդ շաբաթից սկսած, սակայն ավելի որակյալ ձայնագրություն ստանալու համար մասնագետներն այն նշանակում են 32-րդ շաբաթից և կրկնում ըստ ցուցման և անհրաժեշտության:

Հետևյալ խնդիրների դեպքում հավելյալ այց է պահանջվում՝

  • գերհասուն պտուղ
  • սակավաջրություն և գերջրություն
  • պտղի ակտիվության բացակայություն ութից տասներկու ժամվա ընթացքում, 
  • նախկինում վաղաժամ ծննդաբերություն ունենալու հանգամանք, 
  • ինֆեկցիոն հիվանդություններ, 
  • պտղի չափից շատ ակտիվություն, 
  • հղիության ընդհատման վտանգ, 
  • որևէ հիվանդության առկայություն և այլն։ 

Որոշ դեպքերում հնարավոր է, որ ԿՏԳ-ն անցկացվի նաև ծննդաբերության ընթացքում։

views 14636
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում