Մենոպաուզա

Մենոպաուզա

Մենոպաուզան (կլիմաքս, կլիմակտերիկ շրջան) կնոջ կյանքի բնական փուլերից մեկն է, որը բնորոշվում է սեռական հորմոնների արտադրման նվազմամբ և մենստրուացիայի դադարեցմամբ։ Կլիմաքսը սովորաբար սկսվում է 45-50 տարեկանում, երբ ձվարաններում ֆոլիկուլների պաշարն ամբողջովին սպառվում է, և տևում է 8-10 տարի։

Մենստրուացիայի դադարի սկիզբը տարբեր է կանանց դեպքում, անհատական է և կարող է կախված լինել մի շարք գործոններից՝

  • ժառանգականություն, 
  • ապրելակերպ (սովորաբար դաշտանադադարը շուտ է սկսվում այն կանանց դեպքում, որոնք հակված են սթրեսների, շարունակական գերհոգնածություն և քնի պակաս ունեն), 
  • քրոնիկ հիվանդություններ, 
  • աշխարհագրական տարածք (հարավային երկրներում ապրող կանանց դեպքում մենոպաուզան ավելի շուտ է սկսվում և ավելի շուտ ավարտվում), 
  • սեռական կյանք (ակտիվ սեռական կյանք վարող կանայք սովորաբար ավելի ուշ են մենոպաուզա ունենում)։  

Առանձնացվում է մի քանի փուլ՝

  • պրեմենոպաուզա՝ դաշտանն անկանոն ու սակավարյուն է դառնում, 
  • պերիմենոպաուզա՝ հորմոնային ֆոնի վերակառուցման արդյունքում ինքնազգացողության փոփոխություններ են դիտվում, դադարում է իգական սեռական հորմոնների արտադրությունը, 
  • պոստմենոպաուզա՝ երկարատև ժամանակաշրջան, որի ընթացքում ձվարանների աշխատանքը դադարում է։ 

Չնայած որ մենոպաուզան բնական երևույթ է, բազմաթիվ կանայք բախվում են տհաճ ախտանշանների՝

  • ջերմային առհոսք, մաշկի կարմրություն, 
  • ուժեղ քրտնարտադրություն, 
  • հեշտոցի չորություն, 
  • ցավ ու անհարմարավետություն սեռական ակտի ընթացքում, 
  • բարձր հոգնելիություն, տրամադրության փոփոխություններ, դյուրագրգռություն, 
  • անքնություն, 
  • հաճախակի միզարձակում, 
  • մաշկի և մազերի որակի վատացում, 
  • սեռական հակման նվազում և այլն։ 

Մենոպաուզան բնական երևույթ է և եթե ցանկանում եք հետաձգել այն, պետք է առողջ ապրելակերպ վարեք, կանոնավորեք սեռական կյանքը, հրաժարվեք վնասակար սովորություններից, կարգավորեք քնի և հանգստի ռեժիմը և առողջ սնվեք։

views 11386
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը