Չիչխան․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Չիչխանի օգտակար հատկությունների մասին հայտնի հնուց։ Այն օգտագործում են ժողովրդական և պաշտոնական բժշկության, դեղագործության, կոսմետոլոգիայի ոլորտում, ինչպես նաև խոհանոցում։
Օգտակար հատկությունները
Չիչխանը բնական հակաբիոտիկ է։ Վիտամինների մեծ քանակության (А, Е, С, Р, К, նաև В խմբի վիտամիններ) շնորհիվ այն բազմավիտամինային հատապտուղ է համարվում և ցուցված է վիտամինների քրոնիկ պակասի դեպքում։
Բարձրացնում է իմունիտետը, օգնում պաշտպանվել հարբուխից։
Հրաշալի միջոց է հազի դեմ, օգնում է կոկորդի, բրոնխների և թոքերի հիվանդությունների ժամանակ։
Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Որպես հակաքաղցկեղային միջոց՝ օգտագործում են պտուղները, արմատներն ու տերևները։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նպաստում է անոթների պատերի ամրացմանը և արյան բաղադրության լավացմանը։
Չիչխանի թուրմը կամ չիչխանի ձեթը լավ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, օգնում պայքարել ստամոքսի մի շարք հիվանդությունների դեմ, լավացնում է աղիների գալարակծկանքը։
Լավ է ազդում նաև նյարդային համակարգի գործունեության վրա, օգնում է հանգստանալ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում տեսողության օրգանների վրա, օգնում է կանխել կամ բուժել աչքի մի շարք հիվանդություններ։
Օգնում է օրգանիզմն ազատել ճառագայթահարումից։
Չիչխանը մեծացնում է տղամարդանց պոտենցիան։
Պաշտպանում է ծերացումից, երիտասարդացնում է մաշկը։
Լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում։ Դրանից պատրաստված դիմակներն ու կեմպրեսները լավացնում են մաշկի գույնը, սնում են, ձգում մաշկը և նպաստում փոքրիկ վնասվածքների ապաքինմանը։
Հակացուցումները
Հնարավոր է, որ ալերգիկ ռեակցիա առաջացնի, եթե անհատապես չեք կարողանում մարսել այն։ Հակացուցված է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի, ինչպես նաև միզաքարային հիվանդության դեպքում։