Հեշտոցի ատրեզիա

Հեշտոցի ատրեզիա

Հեշտոցի ատրեզիան հեշտոցի պատերի բնածին կամ ձեռքբերովի սերտաճումն է։ Ատրեզիայի դեպքում արգանդը, արգանդի պարանոցը, արգանդափողերը, ձվարանները և արտաքին սեռական օրգանները ճիշտ են գործում, սակայն խանգարված է լինում դաշտանային արյան հոսքը, փակվում է հեշտոցամուտքը և անհնարին է դառնում սեռական կյանքը։

Առաջացման պատճառները

Հեշտոցի բնածին ատրեզիան առաջանում է մյուլլերյան ծորանների ներարգանդային սխալ ձևավորման պատճառով, ինչը պատահում է մի շարք գործոնների ազդեցությամբ (նաև մոր սեռավարակների):

Ձեռքբերովի ատրեզիան կարող է զարգանալ հեշտոցի ծննդաբերական և վիրահատական վնասվածքներից, բորբոքումներից, բժշկական միջամտություններից հետո, ինչպես նաև մանուկ հասակում տարած վարակիչ հիվանդությունների պատճառով (խոզուկ, դիֆտերիա, պարոտիտ և այլն)։

Ախտանշանները

Հեշտոցի բնածին ատրեզիայի դեպքում աղջկա առաջին դաշտանի սկսվելուն պես որովայնի ստորին հատվածում մշտապես կրկնվող ցավ է դիտվում, սակայն դաշտանային արյուն չի երևում։ Կախված ատրեզիայի տեղից՝ դաշտանային արյունը կարող է կուտակվել հեշտոցում և ձգելով լայնացնել վերջինիս, արգանդի և փողերի պատերը։ Հաճախ այն ուղեկցվում է հետանցքի ատրեզիայով, միզային համակարգի ագենեզիայով։ Ատրեզիան նաև խոչընդոտում է սեռական կյանքին ու բեղմնավորմանը և կարող է այլ խդիրներ առաջացնել։

Ախտորոշումը

Ախտորոշման համար կիրառվում են հետևյալ մեթոդները՝ ռեկտովորովայնային հետազոտություն, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա, հեշտոցի զոնդավորում և այլն։

Բուժումը

Հեշտոցի ատրեզիայի դեպքում հեշտոցի պլաստիկ վիրահատություն՝ վագինոպլաստիկա է կատարվում, որի ընթացքում հեռացվում է սերտաճումը և վերականգնվում անցանելիությունը։ Վիրահատությունից հետո հեռացվում է կուտակված արյունը։ Հետագայում հակամանրէային թերապիա է նշանակվում։ Ատրեզիայի վերացումից հետո խորհուրդ է տրվում կանոնավոր սեռական կյանք վարել։

views 20559
Կլիմաքսը հիվանդություն չէ․ ինչպե՞ս պահպանել առողջությունն ու կյանքի որակը դաշտանադադարի շրջանում

Կլիմաքս

Կլիմաքսը հիվանդություն չէ․ ինչպե՞ս պահպանել առողջությունն ու կյանքի որակը դաշտանադադարի շրջանում

Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Հղիության պլանավորում

Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը