Լայմ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Լայմ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Լայմը ցիտրուսային բույս է և ամենևին էլ կիտրոնի հիբրիդ չէ, ինչպես շատերն են կարծում, ընդ որում՝ այն ավելի շուտ է հայտնի դարձել մարդկությանը, քան կիտրոնը։ Պարունակում է վիտամին А, Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, սննդային թելիկներ, եթերայուղեր, օրգանական թթուներ, շաքար, հանքանյութեր՝ երկաթ, կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, սելեն, մանգան և այլն։

Կալորիականությունը

100 գրամ լայմի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Օգնում է բարձրացնել իմունիտետը, պաշտպանում է մրսածության հիվանդություններից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, ամրացնում է անոթների պատերը, լավացնում է արյան բաղադրությունը, կարգավորում է ճնշումը։

Նպաստում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի լավացմանը, բարձրացնում է ախորժակը, նպաստում ստամոքսահյութի արտադրմանը, արագացնում է աղիների գալարակծկանքը, օգնում է ազատվել փորկապությունից։

Հանգստացնում է նյարդային համակարգը, լավացնում քունը։

Պաշտպանում է ատամներն ու լնդերը տարատեսակ հիվանդություններից։

Հղի կանանց օգնում է տոքսիկոզի դեպքում։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Օգտակար է նաև երեխաների և դեռահասների համար, քանի որ լավ է ազդում աճող օրգանիզմի վրա, նպաստում է ոսկորների և ատամների ամրացմանը։

Պաշտպանում է վաղաժամ ծերացումից։

Բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, նպաստում է կնճիռների հարթվելուն։

Հակացուցումները

Հակացուցված է անհատական անտանելիության, խոցային հիվանդության, գաստրիտի և մարսողական համակարգի այլ հիվանդությունների դեպքում։ Այդ պատճառով նախքան սննդում ներառելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

views 9487
Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Սնունդ

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար