Դաշտանի անկանոն ցիկլ

Դաշտանի անկանոն ցիկլ

Դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողական առողջության կարևոր ցուցիչներից մեկն է։ Դրա անկանոն լինելը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և խնդիրների մասին, սակայն պետք չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել և վախենալ։ Երբեմն պատահում է, որ դաշտանի անկանոնությունը բնական պատճառներ է ունենում։ Բնականոն ընթացքից շեղում նկատելու դեպքում միշտ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։

Նախ նշենք, որ յուրաքանչյուր կնոջ դեպքում դաշտանային ցիկլն անհատական է։ «Ոսկե միջինը» 21-35 օր տևողությամբ ցիկլն է։ Ամենատարածված ցուցանիշը 26-29 օրն է։ Եթե ցիկլը տևում է 21 օր, ապա այն համարվում է կարճատև, եթե 35 օրից ավել՝ երկարատև։

Կարևոր պայմանը ցիկլիկությունն է և կայունությունը։ Եթե դաշտանը բացակայում է 40-45 օր, կամ, ընդհակառակը, հաճախակի է սկսվում, ապա այդ վկայում է խանգարման մասին։

Ցիկլի խանգարման հիմնական նշանները

  • Դաշտանի բացակայություն 
  • Ժամանակային ցիկլի ինտերվալների մշտական կամ մեծ խախտում 
  • Յուրաքանչյուր ամիս կարճատև ու երկարատև ցիկլերի հերթագայում 
  • Դաշտանի ընթացքում կամ ցիկլի այլ փուլում ոչ տիպիկ ցավ որովայնի ստորին հատվածում 
  • Հղիանալու անհնարինություն 

Ցիկլի անկանոնության բնական պատճառներ

Ոչ միշտ է ցիկլի անկանոնությունը վկայում առողջական խնդրի կամ որևէ հիվանդության մասին։ Պատճառները կարող են լինել լիովին տրամաբանական և բնական, դրանցից են՝

  • հետվիրահատական շրջան, 
  • օրգանիզմի ծերացում և մենոպաուզա, 
  • սեռական հասունացում (երբ ցիկլը դեռևս կայացման փուլում է), 
  • աբորտ, 
  • հղիություն, 
  • հետծննդաբերական վերականգնման շրջան։ 

Անբնական պատճառներն են՝

  • հորմոնային խանգարում (հիպերպրոլակտինեմիա, հիպերանդրոգենիա, հիպոթիրեոզ և այլն), 
  • ձվարանների տարբնույթ հիվանդություններ (պոլիկիստոզ), 
  • սեռավարակներ և բորբոքային պրոցեսներ, 
  • էնդոմետրիոզ, 
  • դեղամիջոցների ընդունում, հատկապես՝ հորմոնային տիպի, հոգեմետ և այլն։ 

Բուժումը

Բժշկի դիմելիս հիմնական խնդիրը ցիկլի անկանոնության պատճառի որոշումն է, որի բնույթից էլ կախված է լինում բուժումը։ Հնարավոր է, որ նշանակվեն հակաբիոտիկներ, հորմոնային միջոցներ, վիտամիններ և սիմպտոմատիկ դեղամիջոցներ։ հաճախ նաև ֆիզիոթերապիա է նշանակվում, կազմվում է բուժիչ դիետա, կազմվում է իմունիտետի բարձրացմանն ուղղված պլան և այլն։

views 20317
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը