Երրորդ սկրինինգ (30-34-րդ շաբաթ)

Երրորդ սկրինինգ (30-34-րդ շաբաթ)

Հղիության ընթացքում կատարվում է երկու սկրինինգ՝ առաջին և երկրորդ եռամսյակում, իսկ երրորդ եռամսյակում ամփոփիչ ստուգում է իրականացվում․ ստուգվում է պտղի վիճակը, նրա դիրքը, գնահատում են ընկերքի ֆունկցիոնալությունը, որոշվում է ծննդալուծման մեթոդը։

Այդ նպատակով 30-36-րդ շաբաթում պտղի ՈւՁՀ է նշանակվում, իսկ 30-32-րդ շաբաթից սկսած՝ կարդիոտոկոգրաֆիա։ Հնարավոր է, որ նշանակվի նաև դոպլերոգրաֆիա, որը թույլ կտա գնահատել պտղի արյան հոսքը։ Այդ հետազոտության միջոցով բժիշկը տեղեկություն է ստանում՝ արդյոք պտուղը բավականաչափ սննդանյութեր և թթվածին ստանում է, թե ոչ։ Այդպիսով հնարավոր է լինում կանխել հիպոքսիայի առաջացումը։

Ընկերքի հաստությունը և նրա հասունության աստիճանն են պայմանավորում սննդամթերքների մատակարարումը։

Ընկերքի հաստության բնականոն չափը


Ընկերքի հաստության նվազման դեպքում ախտորոշվում է «ընկերքի հիպոպլազիա»։ Սովորաբար այդ երևույթն առաջանում է ուշ տոքսիկոզի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի կամ մոր՝ հղիության ընթացքում տարած վարակիչ հիվանդության պատճառով։ Ցանկացած դեպքում բուժում է նշանակվում։

Ընկերքի հիպոպլազիան հաճախ հանդիպում է նիհար մարմնակազմությամբ կանանց դեպքում, քանի որ ընկերքի հաստության նվազման գործոններից մեկը հենց քաշն է։ Այդ, սակայն, մտահոգիչ չէ, վտանգավոր է ընկերքի հաստության մեծացումը և որպես դրա հետևանք՝ ծերացումը, ինչը վկայում է հղիության ընդհատմանն սպառնացող պաթոլոգիայի մասին։

Կարդացեք՝  Ընկերքի հասունության աստիճանները

Ընկերքը հաստանում է երկաթդեֆիցիտային սակավարյունության, գեստոզի, շաքարային դիաբետի, ռեզուս-կոնֆլիկտի և հղի կնոջ վիրուսային կամ բորբոքային հիվանդությունների (տարած կամ ընթացիկ) պատճառով։

Բնական վիճակում ընկերքը հաստանում է հղիության երրորդ եռամսյակում, երևույթը կոչվում է ընկերքի ծերացում կամ հասունացում։

Ընկերքի հասունության աստիճանները՝

  • 0 աստիճան – մինչև 27-30-րդ շաբաթներ, 
  • 1 –ին աստիճան – 30-35-րդ շաբաթներ, 
  • 2 –րդ աստիճան – 35-39-րդ շաբաթներ, 
  • 3 –րդ աստիճան – 39-րդ շաբաթից հետո։ 

Ընկերքի վաղաժամ ծերացումը կարող է սննդանյութերի և թթվածնի պակաս առաջացնել՝ սպառնալով պտղի հիպոքսիայի առաջացմամբ և զարգացման հապաղմամբ։ Երրորդ եռամսյակում կարևոր դեր ունի նաև պտղաջի քանակը։ Ստորև ներկայացված է ամնիոտիկ հեղուկի ինդեքսի նորմատիվ աղյուսակը։

Ամնիոտիկ հեղուկի ինդեքսը հղիության ամբողջ ընթացքում


Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Ինչո՞ւ է հարկավոր հանձնել մեզի ընդհանուր հետազոտություն (անալիզ)

Մեզի ընդհանուր հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել շաքարախտը, միզուղիների և լյարդի հիվանդությունները:

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Ո՞վ է արյունաբանը և ե՞րբ է հարկավոր դիմել նրան

Արյունաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է արյունաստեղծ համակարգի և արյան հիվանդությունների մեջ