Ընկերքի հասունության աստիճանները

Ընկերքի հասունության աստիճանները

Ընկերքը հղիության ընթացքում կարևորագույն օրգաններից է։ Հենց դրա միջոցով է երեխան ստանում սննդարար բոլոր նյութերը, այն իրականացնում է երիկամների, թոքերի, որովայնի և ստամոքսի գործառույթները, պաշտպանում է վարակներից։ Ընկերքը ժամանակավոր օրգան է, կազմավորվում է հղիության ընթացքում և շերտազատվում է ծննդաբերության ժամանակ։

Ի՞նչ է նշանակում ընկերքի հասունություն

Ընկերքի հասունության աստիճանը մի ցուցիչ է, որը նշվում է ուլտրաձայնային յուրաքանչյուր հետազոտության ժամանակ։ Հղիության ընթացքում ընկերքն աճում է երեխայի աճին համընթաց, զարգանում է և ծերանում։ Որքան բարձր է հասունության աստիճանը, այնքան քիչ գործառույթներ կարող է իրականացնել։ Տարբերում են հասունության չորս աստիճան՝

  • 0 աստիճանը բնորոշ է մինչև 27-30 շաբաթական ժամկետին,
  • 1-ին աստիճանը՝ 30-35 շաբաթականին, 
  • 2-րդ աստիճանը՝ 35-39 շաբաթականին, 
  • 3-րդ աստիճանը՝ 39 շաբաթականից սկսած։

Ցավոք հաճախ են հանդիպում շեղումները։ Պատճառները տարաբնույթ են՝ հորմոնային խանգարումներ, քրոնիկական հիվանդություններ կամ ֆիզիոլոգիական առանձնահատկություններ։ Բոլոր շեղումները, սակայն, խիստ անհատական են և բուժում կարող է նշանակել միայն բժիշկը։

Կարդացեք՝ Ընկերքի վաղաժամ շերտազատում

Ընկերքի վաղաժամ ծերացումը վտանգավոր է հատկապես վաղ ժամկետներում։ Այդպիսի դեպքերում նշանակվում է բուժման հատուկ կուրս։ Ընկերքի վաղաժամ ծերացման դեպքում պարտադիր պետք է դոպլերոմետրիա անել արյունաշրջանառության վիճակը պարզելու և պտղի հիպոքսիան բացահայտելու նպատակով։

Կարդացեք՝ Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում

Այդպիսի խնդրով ուղեկցվող հղիությանը վաղաժամ ծննդաբերություն է սպառնում, ուստի և հատուկ ուշադրություն է պահանջում։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար