Վարժություններ ողնաշարի համար․ հետծննդաբերական շրջան

Վարժություններ ողնաշարի համար․ հետծննդաբերական շրջան

Բազմաթիվ կանայք մայրանալուց որոշ ժամանակ անց նկատում են, որ իրենց կեցվածքն աստիճանաբար կուզիկանում է, և մեջքի ցավ է ի հայտ գալիս։

Եթե միջողնային սկավառակների վնասվածք կամ օստեոխոնդրոզի սրացում կա, ապա դիմեք բժշկի, ամենայն հավանականությամբ հատուկ կորսետի կամ ցավազրկող դեղամիջոցների կարիք ևս կունենաք։

Եթե մեջքի ցավի սրացում կամ այլ խնդիր չկա և ծննդաբերությունից հետո անցել է վեց ամիս, ապա կարող եք հատուկ վարժություններ անել, որոնք կօգնեն ամրացնել ողնաշարի մկաններն ու վերականգնել շարժունակությունը։ Ցանկալի է օրվա ընթացքում 3-4 վարժություն կատարել՝ յուրաքանչյուրը կրկնելով 4-5 անգամ։

1. Պառկեք մեջքի վրա և ծալեք ոտքերը։ Գլուխն ու ուսերը բարձրացնելով՝ ողնաշարը թեքեք աջ և ձեռքերով ձգվեք առաջ-աջ։ Նույնը կատարեք ձախ ուղղությամբ։

2. Պառկեք որովայնի վրա և ձեռքերը կողք տարածեք։ Ողնաշարը բարձրացնելով՝ ձեռքերը տարեք գլխի հետևը և կորացեք։

3. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ։ Գլուխը խոնարհեք աջ, պտտեք ձախ։ Նույնը կատարեք մյուս ուղղությամբ։

4. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ գոտկատեղին։ Մի փոքր խոնարհվեք աջ և ձախ ձեռքը ձգեք վեր։ Գլուխը խոնարհեք աջ՝ փորձելով ականջով դիպչել ուսին։ Նույնը կատարեք մյուս ուղղությամբ։

5. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ վեր։ Աջ ձեռքը պարզեք առաջ, այնուհետև կողք։ Նույնը կատարեք մյուս ձեռքով։

6. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ ուսերին։ Ուսերն ու ձեռքերը բարձրացնել վեր և թափահարելով տանել հետ։

7. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ կողք։ Ձեռքերն ու մեջքը պտտել աջ, վերադառնալ սկզբնական դիրքին և ձեռքերը պարզել կողք։ Նույնը կրկնել մյուս ուղղությամբ։

8. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ գոտկատեղին։ Մարմնով խոնարհվեք աջ և ձախ, ուղղվեք, կանգնեք ոտնաթաթերին և վերադարձեք սկզբնական դիրքին։ Նույնը կրկնեք մյուս ուղղությամբ։

9. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ գլխահետևում։ Իրանը կիսապտույտով ուղղեք աջ, առաջ, ձախ։ Շարժումներն արեք համակցված։ Նույնը կրկնեք մյուս ուղղությամբ։

10. Պառկեք մեջքի վրա, ձեռքերը՝ իրանի հետևում։ Ոտքերը ծալեք դեպի կուրծքը, վեր պարզեք, այնուհետև իջեցրեք։

 

Թարգմանությունը և խմբագրումը՝ sotskiy.am-ի

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…