Հղիության սովորութային կրելախախտի անատոմիական պատճառները

Հղիության սովորութային կրելախախտի անատոմիական պատճառները

Հղիության կրելախախտի անատոմիական պատճառների շարքին են դասվում արգանդի զարգացման բնածին արատները (արգանդի երկատում, երկեղջյուր, թամբաձև և միաեղջյուր արգանդ, մասնակի կամ ամբողջական ներարգանդային միջնորմ), անատոմիական ձեռքբերովի ձևախեղումները (ներարգանդային սինեխիաներ՝ Աշերմանի համախտանիշ, արգանդի սուբմուկոզ միոմա), իսթմիկոցերվիկալային անբավարարությունը։

Հղիության ընդհատումն արգանդի անատոմիական անոմալիաների դեպքում պայմանավորված է լինում պտղաձվի անհաջող իմպլանտացիայով, էնդոմետրիումի անբավարար վասկուլյարիզացիայով և ռեցեպցիայով, հորմոնային խանգարումներով, քրոնիկ էնդոմետրիտով, ինչպես նաև ուղեկցող իսթմիկոցերվիկալային անբավարարությամբ։

Արգանդի զարգացման արատների բնույթը կախված է այն բանից, թե էմբրիոգենեզի որ փուլում է ազդել տերատոգեն կամ ժառանգական գործոնները։ Արգանդի անատոմիական պաթոլոգիայի դեպքում հաճախ ուշ վիժում է դիտվում և վաղաժամ ծննդաբերություն, սակայն ներարգանդային միջնորմի վրա կամ միոմատոզ հանգույցի մոտակայքում ամրանալու դեպքում հնարավոր է, որ հղիության վաղ ընդհատում դիտվի։ Արգանդի զարգացման արատները երբեմն ուղեկցվում են միզուղիների զարգացման արատների հետ, քանի որ այդ համակարգերը բնորոշվում են օնտոգենեզի ընդհանրությամբ։

Հետազոտման հատուկ միջոցներ

Հիստերոսալպինգոգրաֆիա։ Հետազոտության այդ մեթոդով հնարավոր է ուսումնասիրել արգանդի խոռոչի ձևը, հայտնաբերել սուբմուկոզ միոմատոզ հանգույցները, սինեխիաները, միջնորմները, ինչպես նաև ստուգել արգանդափողերի անցանելիությունը։

Հիստերոսկոպիայի դեպքում հնարավոր է զննել արգանդի խոռոչը, հասկանալ ներարգանդային պաթոլոգիայի բնույթը և անհրաժեշտ սարքավորման առկայության դեպքում հեռացնել սինեխիաները, միոմայի սուբմուկոզ հանգույցը և էնդոմետրիումի պոլիպը։

Մենստրուալ ցիկլի առաջին փուլում ՈւՁՀ-ի միջոցով հնարավոր է ախտորոշել արգանդի սուբմուկոզ միոման, ներարգանդային սինեխիաները, իսկ երկրորդ փուլում՝ հայտնաբերել միջնորմն ու երկեղջյուր արգանդը։

Առանձին բարդ դեպքերում չզարգացող հղիության անատոմիական պատճառները հաստատելու նպատակով կիրառում են փոքր կոնքի օրգանների ՄՌՏ։ Դրա միջոցով հնարավոր է արժեքավոր տեղեկություններ ստանալ արգանդի զարգացման արատների մասին, որոնք ուղեկցվում են փոքր կոնքում օրգանների ատիպիկ տեղակայմամբ։

Հղիության՝ անատոմիական պատճառներով պայմանավորված կրելախախտի բուժումը

Արդյունավետ է հիստերոռեզեկտոսկոպիայի միջոցով օպերատիվ բուժումը։ Որովայնային մետրոպլաստիկան կապված է հետվիրահատական անպտղության վտանգի հետ և չի երաշխավորում, որ հաջորդող հղիությունը բարեհաջող է լինելու։

Վիրահատությունից հետո անցկացվող բուժումը կախված է պաթոլոգիայի ծանրության աստիճանից և վիրահատական միջամտության ծավալից:

Թույլատրվում է հղիանալ էնդոմետրիումի և արյան հոսքի վիճակի մասին ՈւՁՀ-ի միջոցով գոհացուցիչ տվյալներ ստանալուց հետո միայն։

Հղիության ընթացքի առանձնահատկությունները երկեղջյուր արգանդի կամ դրա կրկնապատկման (արգանդի 2 խոռոչ) դեպքում

  • Արյունահոսություն հղիության վաղ ժամկետներում
  • Տարբեր ժամկետներում հղիության ընդհատման վտանգ
  • Ընկերքային անբավարարության զարգացում 

Հղիության վաղ ժամկետներում արյունահոսության դեպքում նշանակվում է անկողնային ռեժիմ, հեմոստատիկ, սպազմոլիտիկ և սեդատիվ դեղամիջոցներ, հեստագեններ մինչև 16-18- րդ շաբաթը։

 

Թարգմանությունը և խմբագրումը՝ www.sotskiy.am

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատում (Կեսարյան ծննդաբերություն)

Կեսարյան հատումը (C-section) վիրահատական միջամտություն է…

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում հիմնական հորմոնալ փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում…

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն (նուկալ թափանցիկություն կամ NT՝ nuchal translucency) սոնոգրաֆիկ պարամետր է…

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում տարածված խնդիր է, որը…