Պելվիոպերիտոնիտ

Պելվիոպերիտոնիտը տեղային սահմանափակ պերիտոնիտ է, որն առաջանում է որպես երկրորդային հիվանդություն լուրջ կամ թարախային սալպինգիտի և արգանդափողերի ու ձվարանների թարախային գոյացությունների, պիովարեի, պիոսալպինքսի դեպքում։
Ախտածագումը
Պելվիոպերիտոնիտի հարուցիչը հաճախ գոնոկոկն է լինում, ինչպես նաև մանրէային ասոցիացիաները, որոնք ներառում են աէրոբ և անաէրոբ ֆլորա, քլամիդիաներ, միկոպլազմաներ։ Գործոնները, որոնք նպաստում են վարակի ներթափանցմանը փոքր կոնքի խոռոչ, ներառում են արգանդի պերֆորացիա, արգանդափողերի հիդրո- և պերտուբացիա, մետրոսալպինգոգրաֆիա, հղիության ընդհատման նպատակով արգանդի խոռոչ ներմուծած քիմիական նյութեր։ Տարբերում են լուրջ-ֆիբրոզային և թարախային պելվիոպերիտոնիտ։
Ախտանշանները
Պելվիոպերիտոնիտի դեպքում որովայնի ստորին հատվածում սուր ցավ է ի հայտ գալիս, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-39°С, առաջանում է սրտխառնոց և փսխում։ Որովայնը չի մասնակցում շնչառության գործընթացին,աղիների գալարակծկանքը թուլանում է։ Դիտվում է լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի կտրուկ մեծացում։ Գինեկոլոգիական հետազոտությունը դժվարանում է որովայնի առաջնապատի խիստ ցավի և մկանների լարվածության պատճառով։
Ախտորոշումը
- Կյանքի անամնեզ։
- Ընդհանուր հետազոտություն։
- Գինեկոլոգիական հետազոտություն։
- Արյան ընդհանուր հետազոտություն։
- Որովայնի խոռոչի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով։
- Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ։
Բուժումը
Բուժումը կազմակերպվում է սուր սալպինգոօֆորիտի բուժման ընդհանուր սկզբունքների համանմանությամբ և կախված է պելվիոպերիտոնիտի աստիճանից։ Սկզբնական փուլում այն ուղղված է բորբոքային պրոցեսի սահմանափակմանը՝ պառկած ռեժիմ, որովայնի ստորին հատվածի սառեցում (սառը ջեռակ)։
Նշանակվում է դեղորայքային թերապիա՝
- հակաբիոտիկներ (հաշվի է առնվում հարուցչի տեսակը և նրա զգայունակությունը հակամանրէային դեղորայքի հանդեպ),
- դեզինտոքսիկացիա՝ ինֆուզիոն-տրանսֆուզիոն թերապիա,
- հակահիստամինային դեղորայք,
- հակաբորբոքային դեղամիջոցներ,
- վիտամիններ,
- հնարավոր է արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում,
- որովայնի խոռոչի ասեղնածակում հեշտոցի հետին կամարի միջով,
- վիրահատական բուժում (ցուցված է, եթե պելվիոպերիտոնիտն ընթանում է պիոսալպինքսի, պիովարի, փողաձվարանային աբսցեսի ֆոնին)։
Աղբյուրը՝ Практическая гинекология Лихачев В.К. 2007 г.
Թարգմանությունը՝ sotskiy.am