Ծննդաբերության նախանշանները

Ծննդաբերության նախանշանները

Հազվադեպ է ամեն բան հանկարծակիորեն սկսում։ Ցանկացած կին, նույնիսկ եթե առաջին անգամ է ծննդաբերում, կարող է զգալ ծննդաբերության նախանշանները։ Ոչ, այդ չի նշանակում, որ ծննդաբերությունը կսկսի մոտակա օրերին և ժամերին։ Նախանշաններն ազդարարում են, որ հղիության ավարտը մոտենում է։ Կարևորը դրանք տարբերելն է և նոր զգացողությունների հետ չշփոթելը։

Կարդացեք՝ Նախապատրաստվել ծննդաբերությանը․ ինչպե՞ս

1. Որովայնի դիրքի փոփոխություն

Հղիության ավարտին անատոմիական որոշակի փոփոխություններ են կատարվում, որոնց շնորհիվ պտուղն ավելի մեծ տարածք է ունենում որովայնում։ Արտաքնապես այդ փոփոխություններն արտահայտվում են փորի իջեցմամբ։

2. Շնչառության թեթևացում

Պտղապարկն այլևս չի սեղմում թոքերը, կրծքավանդակում նույնպես «տեղ է ազատվում», ինչի շնորհիվ շնչելը հեշտանում է։

3. Միզարձակման հաճախակիացում

Ներքև իջած պտուղն սկսում է ճնշել միզապարկը և անգամ չնչին պարունակության դեպքում զուգարան գնալու կարիք է զգացվում։

4. Քայլելու դժվարություն

Կոնքի ոսկորների աճառային հյուսվածքը փափկում է, ինչը հանգեցնում է կոնքոսկրերի ընդլայնման։ Այդ հանգամանքը անհարմարություններ է առաջացնում քայլելիս, քայլքը նմանվում է սագի քայլքին։

5. Կծկանքանման ցավեր

Մկանային տոնուսի փոփոխությունն արտահայտվում է տհաճ զգացողություններով, որոնք նման են իսկական կծկանքներին, երկունքի ցավին։ Եթե դրանք քաոսային են, անկանոն, պետք չէ անհանգստանալ։ Օրգանիզմն սկսել է «մարզվել» սպասվող ծննդաբերությունից առաջ։

6. Հոգեբանական փոփոխություններ

Հղի կինն առանց այն էլ խոցելի է ու դյուրագրգիռ, իսկ հղիության ավարտին հնարավոր է, որ տրամադրության հաճախակի փոփոխություններ նկատվեն, անտարբերություն, անբացատելի հոգնածություն, ագրեսիվություն։

Ինչ էլ որ պատահի հղիության վերջերին, բնական է, պետք չէ վախենալ։ Այդ ամենը օրգանիզմի՝ ծննդաբերությանը նախապատաստվելու բնական փուլերն են։ Եթե կասկածներ կամ վախեր ունեք, դիմեք ձեր բժշկին։

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Ո՞ր տեսակի էպիլյացիան ընտրել, ե՞րբ և ո՞ր եռամսյակում