Տոքսոպլազմոզ (տոքսոպլազմա)

Տոքսոպլազմոզը մակաբուծային հիվանդություն է, հարուցիչները ներբջջային մակաբույծ տոքսոպլազմաներն են։ Հիվանդությունը բնորոշվում է քրոնիկական ընթացքով, կմախքային մկանների, միոկարդի, աչքերի, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարմամբ, ինչպես նաև այդ ֆոնին զարգացող լիմֆոադենոպատիայով (ռեգիոնար լիմֆահանգույցների մեծացում) և հեպատոսպլենոմեգալիայով (փայծաղի և լյարդի մեծացում)։
Հարուցիչը Toxoplasma gondii մակաբույծն է, որը զարգանում է կատուների աղիների էպիթելային բջիջներում։
Վարակման պատճառները
Վարակի աղբյուրը կատուներն են, խոզերն ու կովերը։ Վարակման ուղիներն են՝
- ալիմենտար (օոցիտների ներթափանցում մարդու ստամոքսաղիքային համակարգ վատ լվացված կամ չլվացված բանջարեղենի ու մրգերի, վատ եփված մսի միջոցով),
- պարենտերալային՝ արյան միջոցով (մսի արտադրությունում աշխատող մարդկանց վարակում, արյան փոխպատվաստում կամ օրգանների փոխպատվաստում),
- ուղղահայաց ուղի (տրանսպլացենտարային)՝ պտղի առաջնային վարակում հղիության ընթացքում, երբ տոքսոպլազման ներթափանցում է ընկերքի միջով։
Ախտանշանները
Տոքսոպլազմոզի ախտանշանները բազմազան են և հաճախ նմանվում են այլ հիվանդությունների ախտանշաններին՝ սկսվելով բորբոքմամբ և ավարտվելով գոյացությամբ, երբեմն էլ ախտանշանները բացակայում են։ Ինկուբացիոն՝ թաքնված շրջանը տևում է մինչև երեք շաբաթ։
Երբ իմունային համակարգը ամուր է լինում, բոլոր ակտիվ տոքսոպլազմաները մահանում են և մնում են միայն հյուսվածքային ցիստերը, որոնք պահպանվում են երկար ժամանակ, սակայն ժամանակի ընթացքում միևնույնն է մահանում են և ներծծվում։ Իմունադեֆիցիտային վիճակներում հյուսվածքային ցիստերը չեն քայքայվում և հիվանդությունը կրկնվում է։
Ձեռքբերովի տոքսոպլազմոզի ձևերը կախված են ախտահարված օրգանի տեսակից։ Առանձնացվում են հետևյալ ձևերը՝
- լիմֆոնոդուլյար ձև՝ լիմֆահանգույցների մեծացում (ծոծրակային և պարանոցային, մեզենտերիալային՝ ստամոքսաղիքային տրակտի հատվածում (փայծաղի և լյարդի մեծացում) և այլ,
- մենինգոէնցեֆալիտիկ։
Մենինգոէնցեֆալիկ ձևը բազմաբնույթ նյարդաբանական ախտանշանների խումբ է, ուստի ստոև կթվարկենք միայն հիմնական փոփոխությունները՝
- ուղեղային՝ ցերեբրալ դրսևորումներ (էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, վասկուլիտ),
- տարածված (մենինգոէնցեֆալոռադիկուլոնևրոպատիա, դիէնցեֆալիտ),
- սպինալ՝ ողնուղեղային,
- ծայրամասային նյարդերի ախտահարում։
- աչքի՝ խորիոռիտենիտ և ուվեիտ,
- սրտային ձև՝ օջախային կամ դիֆուզ միոկարդիտի կամ պերիկարդիտի զարգացում,
- գեներալիզացված ձև (դողէրոցք, մկանային ցավ, հոդացավ),
- բնածին տոքսոպլազմոզ, որն առանձին տեսակ է և ունի մի շարք ախտանշաններ, որոնք կախված են վարակման պահին հղիության ժամկետից։ Ահա՝
- մինչև հղիության երկրորդ շաբաթ՝ պտղի մահ,
- 2 շաբ-2 ամիս՝ էմբրիոֆետոպատիայի ընդհատում կամ զարգացում,
- 2-6-րդ ամիս՝ վաղ ֆետոպատիայի ընդհատում կամ զարգացում,
- 6-7-րդ ամիս՝ սուր կամ ենթսուր ձևն ընթանում է ներարգանդային փուլում և ավարտվում է մինչև երեխայի զարգացումը, ծնունդից հետո տոքսոպլազմոզն ընթանում է քրոնիկական ձևով՝ հիդրոցեֆալիա, ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղում, երկարատև դեղնուկ, անեմիա և այլն,
- 7- 8-րդ ամիս՝ սուր փուլն ավարտվում է նախքան ծնունդը, և երեխան ծնվում է ենթասուր ձևով՝ կենտրոնական նյարդային համակարգի և աչքերի ախտահարում, զարգացող հիդրոցեֆալիա,
- 8-9-րդ ամիս՝ ծնվում է բնածին սուր տոքսոպլազմոզով։
Որքան ուշ շրջանում է կատարվում վարակումը, այնքան ծանր են լինում ախտանշանները ծննդյան պահին։
Ախտորոշումը
Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտության, մանրէաբանական ցանքսի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով։ Բնածին տոքսոպլազմոզի ախտորոշման նպատակով հետազոտում են երեխայի հակամարմինները և համեմատում մոր հակամարմինների հետ։
Բուժումը
- Էթիոտրոպ բուժում։ Ազդում է միայն տրոֆոզոիդների վրա։
- Պաթոգենետիկ բուժում՝ տոքսոպլազմինաթերապիա, հակահիստամինային դեղապատրաստուկներ, իմունամոդուլյատորներ և իմունախթանիչներ։
- Սիմպտոմատիկ բուժումը նշանակվում է տոքսոպլազմոզի տարբեր ձևերի գերակշռող ախտանշանների հիման վրա։
Բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից և բուժման հանդեպ պատասխան ռեակցիայից: Հղիության դեպքում կարող է բարձրացվել հղիության ընդհատման հարցը։
Կանխարգելումը
Կանխարգելիչ հատուկ միջոցներ մշակված չեն։ Ուստի հարկավոր է հետևել հիգիենայի կանոններին, ջերմային մշակման ենթարկել սննդամթերքները, սահմանափակել կատուների հետ շփումը։
Որքան ուշ շրջանում է կատարվում վարակումը, այնքան ծանր են լինում ախտանշանները ծննդյան պահին։
Ախտորոշումը
Ախտորոշումը կատարվում է արյան հետազոտության, մանրէաբանական ցանքսի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) միջոցով։ Բնածին տոքսոպլազմոզի ախտորոշման նպատակով հետազոտում են երեխայի հակամարմինները և համեմատում մոր հակամարմինների հետ։