Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ դադարում ենք սեքսով զբաղվել

Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ դադարում ենք սեքսով զբաղվել

Սեքսը բազում դրական հույզեր ու հաճելի զգացումներ է պարգևում։ Բացի այդ, հայտնի է, որ այն բարենպաստ ազդեցություն է թողնում մարմնի ֆիզիկական վիճակի վրա՝ կարգավորվում է ճնշումը, նվազում է սթրեսի հորմոնը, բարձրանում է աշխատունակությունը։ Երբ սեռական կյանքը բացակայում է, որոշ խնդիրներ են ի հայտ գալիս։

Խիստ զբաղված եք կամ բաժանվել եք զուգընկերոջից, գուցե աշխատանքն ու փոքրիկ երեխաներն են նպաստում, որ սեռական կյանքը մի կողմ դրվի․․․ Սեքսի բացակայության պատճառները տարբեր են, իսկ այ հետևանքները կարող են նույնը լինել բոլորի համար։

Թուլանում է իմունիտետը

Բժիշկ Կորի Բ․Հոնիքմենը (Cory B. Honickman) կարծում է, որ դիմադրողականության համակարգը թուլանում է, երբ երկար ժամանակ դադարում ենք սեքսով զբաղվել։ Հետազոտությունները[1] ցույց են տալիս, որ կանոնավոր սեռական կյանք վարող մարդկանց իմունիտետն ավելի ամուր է։

Բարձրանում է սթրեսի մակարդակը

Սեքսը բարձրացնում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի մակարդակը։ Բացակայության դեպքում աճում է սթրեսի մակարդակը։ Մեծ Բրիտանիայի Փեյսլի համալսարանում կատարված հետազոտությունները[2] ցույց են տալիս, որ մարդիկ սովորական սեքսից հետո ավելի լավ են կարողանում հաղթահարել սթրեսը։

Էրեկցիայի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս

Տղամարդիկ էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիր են ունենում։ Կարող են առաջանալ ինչպես էրեկցիայի հետ կապված խնդիրներ, այնպես էլ վաղաժամ սերմնաժայթքման։

Երազների բովանդակության փոփոխություն

Սեռական ժուժկալության շրջանում մարդիկ հաճախ սեռական բնույթի երազներ են տեսնում։ Երբեմն դրանք այնքան իրական են լինում, որ հնարավոր է լինում օրգազմ զգալ։

Նվազում է լիբիդոն

Բժիշկ Հոնիքմենը նշում է, որ երկարատև դադարի պատճառով նվազում է նաև սեռական ցանկությունը։ Այդ օրգանիզմի բնական ռեակցիան է։

Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը

Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի կատարած հետազոտությունը փաստում է, որ տղամարդու սեռական ակտիվության դադարին զուգընթաց աճում է նաև պրոստատիտի կամ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Կանանց դեպքում թուլանում են հեշտոցի պատերը և մեծանում է գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Սեքսը կանանց համար կարծես կեգել-մկանների մարզում լինի։ Երկարատև ժուժկալությունը կարող է հանգեցնել փոքր կոնքում արյան լճացմանը, ինչը սպառնում է ադնեքսիտի և մաստոպատիայի առաջացմամբ։

Առաջանում են հորմոնային խանգարումներ

Կնոջ օրգանիզմում աճում է արական հորմոնների քանակը, ինչը հանգեցնում է մաշկի հետ կապված խնդիրների՝ չորություն, կնճիռներ։ Սեքսը խթանում է կոլագենի արտադրությունը։ Բացի վերոնշյալ խնդիրներից, սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել նաև ճարպակալման, անքնության, մազակալման, ինքնագնահատականի անկման և այլն։

Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ

Ինչո՞ւ է առաջանում միզարձակման կարիք օրգազմից անմիջապես առաջ

Պատահում է, որ սեռական հարաբերությունից առաջ մոռանում եք զուգարան գնալ, և հարաբերության ընթացքում միզելու ցանկություն է առաջանում:

Մազահեռացման հնարքներ  տնային պայմաններում

Մազահեռացման հնարքներ տնային պայմաններում

Գոյություն ունեն մազահեռացման մի շարք տարբերակներ, և գրեթե ամեն ոք ունի իր նախընտրած ձևը։ Ահա՛ մի շարք օգտակար մանրուքներ, որոնք մազահեռացումը կդարձնեն առավել հարթ և անվտանգ։

«Գեղեցկացնող» 10 վտանգավոր խորհուրդներ համացանցից

«Գեղեցկացնող» 10 վտանգավոր խորհուրդներ համացանցից

Մեզանից յուրաքանչյուրն ունի գեղեցկության իր գաղտնիքները: Դրանք լսել ենք մեր մայրերից և տատիկներից, ընկերուհիներից, իսկ զգալի մասը կարդացել ենք համացանցում:

Ամառ, արև ... դիմակ. շոգ եղանակին պաշտպանիչ դիմակներ դնելու 5 կանոն

Ամառ, արև ... դիմակ. շոգ եղանակին պաշտպանիչ դիմակներ դնելու 5 կանոն

Հայաստանում շոգ ամառ է, և դիմակներ դնելը դարձել է առավել ծանր: Ինչպես հոգ տանեք առողջության մասին, որպեսզի  մյուս կողմից էլ վնաս չհասցնեք  ձեր շնչառությա՞նը: