Ձմեռային խնամքի 4 խորհուրդ
Կանանց
5818
Ցուրտ եղանակն ուղեկցվում է անցանկալի երևույթներով: Ձմռան անբարենպաստ ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարմնի խնամքին:
Դեմքի խնամք
Լվացվելիս պետք չէ օգտագործել օճառ, և հատկապես բակտերիասպան միջոցներ, քանի որ դրանցում մեծ է մաքրող նյութի խտությունը, ինչը մաշկը բառացիորեն մերկացնում է՝ ազատելով անգամ իր բնական ճարպերից: Կիրառեք մաշկը խոնավացնող միջոցներ: Խոնավեցնող քսուքները փոխարինեք սնուցող քսուքներով:
Մարմնի խնամք
Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ օգտագործել սկրաբ՝ ողջ մարմնի համար: Այնուհետև օգտագործեք խոնավեցնող քսուք կամ լոսյոն: Մի չարաշահեք տաք լոգանքը: Օգտագործեք փափուկ սպունգ: Մարմինը սրբիչով չորացնելիս պետք չէ տրորել մաշկը, այլ նրբորեն չորացրեք այն:
Ձեռքերի խնամք
Խորհուրդ է տրվում դուրս գալուց առաջ պարտադիր օգտագործել պաշտպանիչ քսուք: Խուսափեք հեղուկ օճառներից, որոնք պարունակում են ալկոհոլ, պրոպիլեն գլիկոլ և այլ ակտիվ նյութեր: Ցրտահարված ձեռքերին կարելի է օգտագործել ձիթապտղի յուղ, որը հարմար է նաև շրթունքների համար կամ հատուկ կրեմներ:
Հագուստը
Ձմռանը դժվար է հագուստի ճիշտ ընտրությունը, քանի որ պետք է ընտրել այնպես, այն որ լինի ոչ շատ տաք և ոչ շատ ցուրտ: Սովորաբար փակ տարածություններում շոգ է լինում, հետևաբար դրսից ներս մտնելիս անհրաժեշտ է վերնահագուստը հանել: Անհրաժեշտ է խուսափել գերտաքացումից և գերսառեցումից, որպեսզի օրգանիզմի դիմադրողականությունը չտուժի և խուսափեք այս եղանակին բնորոշ վարակիչ հիվանդություններից: