Հեմոգլոբինը հղիության ընթացքում

Հեմոգլոբինը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում տարատեսակ գործոններ են ազդում նրա ընթացքի վրա: Այդ պատճառով հղիության ամենասկզբից և անհրաժեշտության դեպքում՝ նաև ընթացքում, կինը հանձնում է արյան ընդհանուր անալիզ, որում կարևոր դեր ունի հեմոգլոբինի մակարդակը:

Հեմոգլոբինն էրիթրոցիտների բաղադրիչ մասն է, որը պատասխանատու է օրգանիզմում թթվածնի շրջանառության համար: Հեմոգլոբինի միջոցով շնչառական օրգաններից թթվածինը տեղափոխվում է հյուսվածքներ, իսկ հյուսվածքներից ածխաթթու գազը տեղափոխվում է շնչառական օրգաններ:

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը որոշելով բժիշկի պատկերացում է կազմում կնոջ ընդհանուր առողջության մասին, իսկ հղիության ընթացքում նրա դերն էլ ավելի է մեծանում:

Առողջ կնոջ մոտ հեմոգլոբինի մակարդակը 120-160 գ/լ է: Այնինչ հղիության ընթացքում դրա մակարդակը բնական կերպով նվազում է: Հղիության ընթացքում սակավարյունության զարգացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հեմոգլոբինի նվազման կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել:

Ցածր հեմոգլոբին հղիության ընթացքում

Եթե կնոջ հեմոգլոբինի մակարդակը նվազում է նորմայից մինչև հղիության 24-րդ շաբաթը, ապա ամենայն հավանականությամբ այդ անեմիայի (սակավարյունության) զարգացման նշան է: Այդ երևույթի զարգացմանը նպաստում են սթրեսները, ինչպես նաև օրգանիզմում երկաթի, ցինկի, ֆոլաթթվի անբավարարությունը:

Անեմիայի ամենահաճախ հանդիպող ձևը երկաթ-դեֆիցիտային անեմիման է: Կինը մշտապես հոգնածություն է զգում, հուզական տոնուսը նվազում է, հնարավոր է առաջանա հաճախասրտություն (տախիկարդիա), դժվար շնչառություն, մկանների հիպոտոնիա, ախորժակի նվազում, մարսողական խանգարումներ և այլն:

Անեմիայի զարգացմանը կարող է նաև խթանել վաղ տոքսիկոզը կամ ուշ գեստոզը, վաղ ծննդաբերությունը:

Անեմիան վտանգավոր է ոչ միայն կնոջ, այլև պտղի համար, քանի որ դրա ծանր դեպքերի ժամանակ հնարավոր է պտղի մոտ առաջանա ներարգանդային հիպոքսիա: Այդ պատճառով շատ կարևոր է, որ կինը լրացնի երկաթի անբավարարությունը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի երկաթի պրեպարատներ, բայց ճիշտ սննդակարգը ցանկացած դեպքում ավելի կարևոր է: Անհրաժեշտ է սննդակարգում ներառել հեմոգլոբինը բարձրացնող մթերքներ.

մսամթեքրնեից՝ սիրտ, երիկամ, ձուկ, թռչնամիս շիլաներից՝ և հատիկաընդեղենից՝ հնդկաձավար, ոսպ, լոբի, ոլոռ, բանջարեղենից՝ թարմ լոլիկ, կարտոֆիլ, դդում, ճակնդեղ, սպանախ, մաղադանոս, մրգերից՝ խնձոր, բանան, սալոր, նուռ, ծիրան, դեղձ և այլն:

Երկաթն ավելի լավ կյուրացվի, եթե նրա հետ զուգահեռ օգտագործեք նաև վիտամին C պարունակող մթերքներ:

Մի մոռացեք նաև դրսում զբոսանքի մասին, կատարեք շնչառական վարժություններ:

Բարձր հեմոգլոբին հղիության ընթացքում

Հազվադեպ, բայց լինում է նաև այնպես, որ հեմոգլոբինի մակարդակը գերազանցում է նորման: Երբեմն, հնարավոր է սա որոշակի հիվանդությունների զարգացման նշան լինի, կամ վիտամին B9, B12-ի անբավարարության արդյունք:

Սովորաբար սա անհանգստանալու պատճառ չէ, քանի որ այն կարող է լինել բարձր ֆիզիկական ակտիվության հետևանք: Հղիության ընթացքում, երբ պտուղն սկսի ակտիվորեն աճել, մայրիկի հեմոգլոբինը բնական եղանակով կնվազի և կկարգավորվի:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…