Ինչպես բացահայտել հեմոգլոբինի պակասը և լրացնել այն 

Ինչպես բացահայտել հեմոգլոբինի պակասը և լրացնել այն 
Օրգանիզմում կան նյութեր, առանց որոնց անհնար է: Դրանցից մեկը հեմոգլոբինն է, որը արյան մեջ առկա սպիտակուցն է: Դրա հիմնական գործառույթն է՝ կապվել թթվածնի մոլեկուլների հետ, որոնք մենք ստանում ենք շնչառության ընթացքում, այնուհետև արյան հետ միասին դրանք տեղափոխում և տալիս ենք օրգաններին ու հյուսվածքներին: Հեմոգլոբինի երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր խնդիրը թթվածնի փոխանցումն է․ այն տանում է ածխածնի երկօքսիդը հյուսվածքներից և տեղափոխում է դեպի թոքեր: Մենք շնչում ենք, և մեր օրգանները ստանում են կյանքի համար անհրաժեշտ թթվածին: Մենք շնչում ենք և մաքրում հյուսվածքները դրանցում առաջացած ածխածնի երկօքսիդից: Առանց հեմոգլոբինի լիարժեք ներշնչում և արտաշնչում անհնար կլիներ: 
 
Ինչպես բացահայտել հեմոգլոբինի ցածր մակարդակը 
Եթե այս սպիտակուցը բավարար չէ, օրգանիզմը քիչ թթվածին է ստանում: Սիրտը, ուղեղը և այլ օրգանները սկսում են տառապել հիպոքսիայից, ինչը ազդում է դրանց աշխատանքի և առհասարակ մեր բարեկեցության վրա: Կան սակավարյունության բնորոշ ախտանիշներ (այսպես կոչված հեմոգլոբինի պակաս): 
• Դուք թույլ եք զգում: Թվում է, թե  այլևս բավարար ուժ չունեք նույնիսկ սովորական գործողությունների համար: 
Եթե ինչ-որ բան եք անում, արագ հոգնում եք 
• Թվում է, թե սկսել եք ավելի վատ մտածել 
• Առաջացել է գլխապտույտ 
• Չափազանց գունատ եք թվում 
•Լնդերն ունեն բաց վարդագույն, սպիտակավուն երանգ 
•Հեշտ ու արագ շնչարգելություն է առաջանում։ 
•Սիրտն արագ է բաբախում: Կամ թվում է, թե երբեմն սիրտը հարվածում է: 
 Եթե կասկածում եք, որ հեմոգլոբինի ցածր մակարդակ ունեք, պետք է անպայման դիմեք բժշկի։ 
Ինչպես բարձրացնել հեմոգլոբինը  
Հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար բավական է միայն սննդակարգը փոքր-ինչ կարգավորել:  
Ահա մի քանի խորհուրդ: 
1. Կերեք երկաթով հարուստ սնունդ 
Հեմոգլոբին արտադրելու համար մարմինը երկաթի կարիք ունի: Այս տարրի բացակայության դեպքում զարգանում է սակավարյունության ամենատարածված տեսակներից մեկը` երկաթի պակասությունը: Հետևաբար, առաջին բանը, որ պետք է անել, երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է, երկաթով հարուստ սնունդ ուտելն է. 
• միս և ձուկ 
• լյարդ և այլ ենթամթերքներ 
• սպանախ, կաղամբ և այլ կանաչեղեն 
• բանջարեղեն 
• բրոկկոլի 
•լ ոբի և ոսպ 
• հավի ձու 
• ընկուզեղեն և սերմեր 
• չիր 
2. Ճաշացանկին ավելացրեք ֆոլաթթվով հարուստ սնունդ 
Ֆոլաթթուն B խմբի վիտամիններից մեկն է: Այն՝ օրգանիզմում հեմոգլոբինի արտադրության հիմնական բաղադրիչն է: Եթե ձեր սննդակարգից բավարար քանակությամբ այս նյութը չեք ստանում, ֆոլաթթվի պակասությունից կարող է առաջանալ սակավարյունություն: 
Ֆոլաթթվի հարուստ աղբյուրներ են՝  
• կանաչիներ (սպանախ, հազար) 
• հատիկաընդեղեն՝ լոբի, ոլոռ, ոսպ 
• ծնեբեկ 
• հավի ձու 
3 Մի մոռացեք վիտամին C-ի մասին 
Սննդամթերքից կամ լրացումներից բավարար քանակությամբ երկաթ ստանալը անհրաժեշտ է: Բայց նույնիսկ ավելի կարևոր է համոզվել, որ այս տարրը կլանվում է: Վիտամին C-ն թույլ է տալիս օրգանիզմին ավելի շատ երկաթ ստանալ սննդից: Փնտրեք այն այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են. 
• ցիտրուսային մրգեր՝ նարինջ, մանդարին, թուրինջ 
• ելակ 
• սև հաղարջ 
• կանաչեղեն, բանջարեղեն` սպանախ, կաղամբ: 
4. Հիշեք նաև վիտամին A-ի մասին 
Վիտամին A- ն և բետա-կարոտինը (դրա ձևը՝ բուսական սննդի մեջ) նույնպես կարևոր տարրեր են, որոնք օրգանիզմին թույլ են տալիս ավելի արդյունավետ կլանել երկաթը սննդից:  
Մթերքներ, որոնք հարուստ են վիտամին A-ով՝ 
• տավարի միս, լյարդ, ներառյալ երշիկեղեն  
• տրեսկա ձկան լյարդի յուղ 
• բատատ՝ քաղցր կարտոֆիլ  
• սպանախ 
• դդում 
5. Մի՛ օգտագործեք չափազանց շատ սննդամթերքներ, որոնք խանգարում են երկաթի կլանմանը 
Մասնավորապես կալցիում պարունակող մթերքները պետք չէ չարաշահել: Կալցիումի լրացումն ազդում է երկաթի կլանման վրա. 
• թթվեցրած կաթ, յոգուրտ, կեֆիր, կաթնաշոռ 
• սոյա և դրա վրա հիմնված սննդամթերքներ. սոյայի միս, տոֆու և այլն 
• թուզ 
Այստեղ մի նրբություն կա. կալցիումն ընդհանրապես չպետք է բացառվի, քանի որ այն նաև անհրաժեշտ է օրգանիզմին: Կարևոր է միայն չչարաշահել այն: Մի բաժակ կեֆիրը կամ մի քանի թուզը չեն վնասի։ 
Բացի այդ,  թեյը և սուրճը խանգարում են երկաթի կլանմանը: 
6. Ընդունե՛ք երկաթի հավելումներ
Ամենակարևորը՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել. պատրաստուկներ  (պրեպարատներ) ընդունեք միմիայն բժշկի ցուցմամբ, քանի որ  բացի երկաթից, դեղատների հավելումները պարունակում են այլ նյութեր  և վիտամիններ: 
Եթե այս դեղերն ընդունեք սխալ չափաբաժնով, կարող եք գերազանցել անվտանգ դեղաչափը: Արդյունքում կառաջանա  հիպերվիտամինոզ A, որն ուղեկցվում է գլխացավերով, մազաթափությամբ, տեսողության խանգարումով և այլ կողմնակի բարդություններով: Երկաթի ավելցուկը նույնպես կարող է վտանգավոր լինել: Դա կարող է առաջացնել հեմոխրոմատոզ կոչվող վիճակ, որը մեծացնում է լյարդի, լեղապարկի, վահանագեղձի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
 
Աղբյուրը
Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Երբ հագուստը լվացքի մեքենայի մեջ է….

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը…

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ոչ ոք չի հասկանում թե…