Երեխային հանգստացնելու 4 մեթոդ

Լացող երեխային հանգստացնելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նրան կհիշեցնեն ներարգանդային կյանքը: Դա փոքրիկի համար լավագույն հանգստացնող միջոցն է:

Բարուրում

Արգանդում բավականին նեղ, քիպ միջավայր է, բայց փոքրիկի համար հարմարավետ է և անվտանգ: Բարուրելով կարելի է ստանալ նմանատիպ միջավայր: Իհարկե սա չի նշանակում, որ երեխային պետք է ամբողջ օրը բարուրած թողնել: Եթե երեխան չի դադարում լացել, փորձեք բարուրաշորով փաթաթել նրան՝ ձեռքերը չմոռանալով:

Պառկեցնել կողքի կամ որովայնի վրա

Մեջքի վրա պառկած դիրքը նորածնի համար փոքր ինչ տագնապային է, քանի որ ներարգանդային կյանքում նա կորացած՝ դեպի որովայնը ծալված դիրքում էր: Երեխային հանգստացնելու համար գրկեք նրան ձեռքերով այնպես, որ նա պառկած լինի կողքի, կամ նրան պառկացրեք որովայնի վրա ձեր ձեռքի վրա կամ ծնկներին: Սա հատկապես արդյունավետ է երեխայի կոլիկաների դեպքում:

Օրորում

Երեխային գրկելիս օրորեք նրան: Սա ամենատարածված մեթոդն է: Ռիթմիկ օրորումն օգնում է երեխային հանգստաալ: Օրորելուն զուգահեռ կարելի է օրորոցային երգել փոքրիկի համար: Գտնվելով մայրիկի արգանդում՝ փոքրիկը մշտապես թույլ աղմուկի մեջ էր. մայրիկի սրտի զարկերը, ստամոքսի աշխատանքը: Փորձեք երեխային հանգստացնել միատոն նուրբ ձայնով՝ շշշ՞ :

Ծծակ

Սա նույնպես հանգստացնող լավ  միջոց է: Մայրիկի արգանդում երեխան մշտապես ծծում էր մատները կամ բռունցքը: Հանգստացնելու համար երեխային դրեք կրծքին, կամ պարզապես ծծակ տվեք նրան:
 
views 58070
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ