Միզապարկի իջեցում

Միզապարկի իջեցում

Միզապարկի իջեցումը տարածված երևույթ է, որի բժշկական անվանումը ցիստոցելե է: Այս պաթոլոգիան հանդիպում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում, սակայն վերջիններիս դեպքում այն ավելի տարածված է, ինչը պայմանավորված է հղիությամբ, ծննդաբերությունով, տարատեսակ ֆիզիկական գերլարումների առկայությամբ և այլն:

Ցիստոցելեն բնորոշվում է միզապարկի իջեցումով կամ արտանկումով, ինչը տեղի է ունենում միզապարկն իր դիրքում պահող մկանային ապարատի և կապանների թուլացման արդյունքում: Այդպես, մկանակապային ապարատի տոնուսի իջեցման արդյունքում տեղի է ունենում միզապարկի անատոմիական դիրքի փոփոխություն՝ դեպի ներքև ուղղությամբ:

Օրգանի իջեցումն առաջացնում է անհարմարության զգացում, բնականոն միզարձակման խանգարումներ, միզելու կեղծ ցանկություն և այլն:

Պատճառները

Պատճառները տարատեսակ են, բայց բոլորն այս կամ այն կերպ ազդում են միզապարկի մկանակապային ապարատի տոնուսի վրա:

  • Գլխավոր պատճառներից մեկը կնոջ օրգանիզմում հորմոնային հավասարակշռության էական խախտումն է: Հաճախ դա տեղի է ունենում կլիմաքսի շրջանում:
  • Այս պաթոլոգիան կարող է զարգանալ որպես հղիության կամ ծանր ծննդաբերության, երբեմն էլ՝ գինեկոլոգիական վիրահատության հետևանք:
  • Ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունը, ծանրության հաճախակի բարձրացումը բացասական ազդեցություն են ունենում կնոջ օրգանիզմի վրա և կարող են հանգեցնել միզապարկի իջեցման:
  • Քաշի արագ անկումը և գիրացումը նույնպես կարող են նպաստել այս պաթոլոգիայի զարգացմանը:
  • Պաթոլոգիայի զարգացման պատճառներից է նմանատիպ անոմալիաների հանդեպ գենետիկ նախահակումը կամ փոքր կոնքի օրգանների բնածին պաթոլոգիան: Փոքր կոնքում տարատեսակ ուռուցքային գոյաթությունները նույնպես կարող են առաջացնել օրգանի իջեցում:

Նշանները

Ցիստոցելեն առաջացնում է որոշակի անհարմարություն և հնարավոր է նաև ինքնազգացողության վատթարացում: Հիմնական նշաններն են.

  • անմիզապահություն, որը հատկապես արտահայտվում է որովայնի մկանները լարելիս, ծանրություն բարձրացնելիս, հազալիս և այլն, 
  • բնականոն միզարձակման խանգարումներ, միզելու հաճախության բարձրացում, միզապարկի ոչ ամբողջական դատարկման զգացում, 
  • նյարդային ցնցումներ, առօրյա սթրեսային իրավիճակներ, որոնք նույնպես ուղեկցվում են ակամա միզարձակմամբ, 
  • որովայնի ստորին շրջանի ցավեր, 
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ, 
  • ծանրության, անհարմարության զգացում սեռական օրգանների շրջանում,
  • միզասեռական համակարգի վարակիչ հիվանդությունների հաճախացում:

Ախտանշանների ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկի: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է կնոջ տարիքից, պաթոլոգիական պրոցեսի ծանրությունից, ուղեկցող այլ հիվանդություններից: Արդյունավետ ազդեցություն է ունենում բուժական ֆիզկուլտուրան, հատկապես Կեգելի վարժությունները, որոնք ուղղված են հեշտոցային մկանները մարզելուն:

Կարդացեք՝ Կեգելի վարժությունները հղիության ընթացքում:

views 21370
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը