Էպիդուրալ անզգայացում․ առավելությունները և թերությունները
Հղի կանանց
86238
Էպիդուրալ անզգայացման առավելությունները
- Վիրահատության ընթացքում գիտակցության պահպանում։ Այդ հանգամանքը կնոջը թույլ է տալիս ակտիվորեն մասնակցել երեխայի լույս ախարհ գալու պրոցեսին և նվազեցնում է մի շարք բարդությունների առաջացման վտանգը։
- Սրտանոթային համակարգի հարաբերական «կայունություն»։
- Շարժողական ակտիվության հարաբերական պահպանում՝ չնայած սենսորային բլոկադային։
- Ընդհանուր անզգայացման համեմատ վերին շնչառական ուղիների գրգռման հանդեպ ռեֆլեկտոր ռեակցիաների բացակայություն։
- Անզգայացումը ցանկացած պահի երկարացնելու հնարավորություն։
- Ողնուղեղային անզգայացման համեմատ հետվիարահատական շրջանում զգալիորեն փոքր է հետասեղնածակումային գլխացավի առաջացման վտանգը։
Կարդացեք՝ Էպիդուրալ անզգայացում․ հաճախ տրվող հարցեր
Էպիդուրալ անզգայացման թերությունները
- Արյան լճացումը ողնաշարի երակներում հանգեցնում է էպիդուրալ երակների լայնացման, և վերջիններիս վնասման վտանգը մեծանում է։
- Տեղային անեսթետիկի թույլատրելիից շատ ներարկումը (ոչ միտումնավոր), ազդելով կենտրոնական նյարդային համակարգի և սրտանոթային համակարգի վրա, կարող է հանգեցնել ջղաձգումների և կոլափսի։
- Մեծ չափաբաժնով անեսթետիկի ներարկումը (չկանխամտածված) կարող է հանգեցնել ողնաշարի ընդհանուր բլոկի (կտրուկ հիպոտոնիայի, շնչառության և արյունաշրջանառության կանգի)։
- Տեխնիկական դժվարություններ։ Էպիդուրալ անզգայացման դեպքում ավելի հաճախ է սխալ ասեղնածակում կատարվում, քան սպինալ անզգայացման ժամանակ, քանի որ էպիդուրալ հատվածի նույնականացման տեխնիկան ավելի բարդ է։ Սպինալ անզգայացման դեպքում ողնուղեղային հեղուկի ի հայտ գալը հստակորեն մատնանշում է ասեղի ծայրի տեղը։
- Ասեղնածակումից հետո առաջացող գլխացավ։
- Ադեկվատ բլոկադան սկսվում է 20-30 րոպե անց։
- Նևրոլոգիական բարդություններ (նեյրոպատիա, ողնուղեղի վնասվածք և այլն)։
- Անադեկվատ անալգեզիա (մոզաիկ)։
Կարդացեք՝ Ողնուղեղային (սպինալ) անզգայացում
Դեղորայքի չափաբժնի ընտրությունը էպիդուրալ ներարկման համար բավականին դժվար է։ Տեղային անեսթետիկի տարածման վրա բազմաթիվ գործոններ են ազդում (տարիք, քաշ, հասակ, ներարկման տեղ, ներարկման արագություն և այլն)։ Երակների լայնացման հետևանքով նվազում է էպիդուրալ տարածության ծավալը, առաջանում է դեղապատրաստուկի անկանխատեսելի տարածման վտանգ։
Էպիդուրալ անզգայացման բարդություններից են՝
- էպիդուրալ հեմատոմա,
- էպիդուրալ աբսցես (թարախակույտ),
- ալերգիկ ռեակցիաներ և այլն։