Էպիդուրալ անզգայացում․ հաճախ տրվող հարցեր

Էպիդուրալ անզգայացում․ հաճախ տրվող հարցեր

Կանանց կեսից ավելին ծննդաբերության ժամանակ ընտրում է էպիդուրալ անզգայացման մեթոդը: Թեև այսօր էպիդուրալ անզգայացումը բավականին անվտանգ է, այնուամենայնիվ կանայք մտահոգությամբ են վերաբերվում դրան: Ապագա մայրիկներին սովորաբար անհանգստացնում է երկու հարց՝ արդյո՞ք անզգայացման պատճառով ծննդաբերական ուժերի թուլություն չի զարգանա, արդյո՞ք այն վտանգավոր չէ իրենց և իրենց փոքրիկի համար:

Կարդացեք՝ Ողնուղեղային (սպինալ) անզգայացում

Ներկայացնում ենք այն գլխավոր հարցերի պատասխանները, որոնք հաճախ հետաքրքրում են մայրիկներին:

Ի՞նչ ազդեցություն է ունենում էպիդուրալ անզգայացումը կնոջ և պտղի վրա: Էպիդուրալ անզգայացումը չի դանդաղեցնում արգանդի պարանոցի բացվելու գործընթացը և չի ստեղծում վտանգներ, որոնք կստիպեն դիմել կեսարյան հատման: Այն հնարավոր է որոշ դեպքերում բարձրացնի մարմնի ջերմաստիճանը: Ինչ վերաբերում է էպիդուրալ անզգայացման ազդեցությանը պտղի վրա, հետազոտությունների արդյունքում առանձնակի տարբերություն չի գրանցվել էպիդուրալով կամ առանց դրա ծնված երեխաների առողջական վիճակի մեջ:

Արդյո՞ք էպիդուրալ անզգայացումը ցավոտ է: Թեև կանայք վախենում են էպիդուրալի ներարկումից ավելի շատ, քան ծննդաբերությունից, այնուամենայնիվ վերջում նշում են, որ այն ավելի անցավ էր, քան ներերակային ներարկումները կամ անգամ կծկումները: Հասկանալի է, որ շատերին վախեցնում է հատկապես ներարկչի մեծությունը, սակայն իրականում այն դեր չի խաղում, քանի որ դրանով ներարկումից անմիջապես առաջ օգտագործվում է շատ նուրբ, բարակ ասեղ տվյալ հատվածը թմրեցնելու համար: Հնարավոր է զգալ թմրեցնող նյութի ներարկումը, որն ընդհամենը 5 վայրկյան է տևում: Էպիդուրալ անզգայացումն սկսում է ազդել ներարկումից 5 րոպե անց, գագաթնակետին է հասնում 10 րոպեից: 

Ինչպե՞ս է կատարվում էպիդուրալ անզգայացումը: Սովորաբար կինը պառկում է կողքի, հակասեպտիկ լուծույթով մաքրում են ներարկվող հատվածը, նախ ներարկում են թմրեցնող դեղանյութը, այնուհետև տվյալ հատված են ներմուծում էպիդուրալի ներարկիչը, որի ընթացքում գուցե մի փոքր ճնշում զգացվի: Այդ հատվածում տեղադրում են էպիդուրալի կատետր, ասեղը հեռացնում են: Այնուհետև կատետրն ամրացվում է մեջքին, այն շատ բարակ է և պառկելիս ոչինչ չեք զգա: Կատետրի միջոցով դեղանյութը շարունակվում է ներարկվել մինչ ծննդաբերության ավարտը:

Կարդացեք՝ Էպիդուրալ անզգայացում․ առավելությունները և թերությունները

Ի՞նչ կլինի, եթե ներարկման ժամանակ կծկումներ զգամ և շարժվեմ: Ծննդաբերական կծկումները լինում են ժամանակադադարներով, այնպես որ ներարկման պահի հետ դժվար թե համընկնեն:

Ինչպե՞ս է բժիշկը հասկանում, որ ներարկիչը չի վնասի նյարդերը կամ ողնաշարը և կհայտնվի ճիշտ տեղում: Անհանգստանալ պետք չէ, քանի որ անեսթեզիոլոգը ներարկելու ընթացքում զգում է, թե որտեղ է հասել ասեղը, իսկ ներարկման հատվածը որոշելու համար նրանից կպահանջվի ընդամենը մեկ րոպե: Պետք է հասկանալ, որ ներարկումը չի կատարվում անմիջապես ողնաշարի կամ նյարդի մեջ: Բացի այդ, նյարդերն անցնում են ողնաշարի կողային հատվածներով, իսկ էպիդուրալը ներմուծվում է մեջտեղի հատվածում:

Արդյո՞ք կկարողանամ քայլել էպիդուրալից հետո: Սովորաբար ոտքերում թեթև թմրածություն և թուլություն է առաջանում, այնպես որ խորհուրդ չի տրվում քայլել, չնայած որ հնարավոր է:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…