Անհետաձգելի բեղմնականխում

Անհետաձգելի բեղմնականխում

Անհետաձգելի բեղմնականխումը հղիության կանխման մեթոդ է, որ կիրառվում է չպաշտպանված սեռական ակտից հետո, երբ պահանջվում է անհապաղ պաշտպանվել անցանկալի հղիությունից, որը կարող է սկսվել պատահական սեռական ակտից, պահպանակի պատռումից, բռնաբարությունից (և այլն) հետո։

Անհետաձգելի բեղմնականխումը ենթադրում է ձվազատման ճնշում կամ ուշացում, բեղմնավորման ընթացքի խանգարում։ Ինչպես գիտենք, բլաստոցիստի իմպլանտացիան արգանդի լորձաթաղանքի մեջ սկսվում է բեղմնավորումից մոտավորապես հինգ օր անց և ավարտվում է դրանից մեկ շաբաթ անց։ Իմպլանտացիայից հետո բեղմնականխման մեթոդներն արդեն անարդյունավետ են դառնում։ Արդյունքի հնարավոր է հասնել չպաշտպանված սեռական ակտից հետո առաջին 24-72 ժամվա ընթացքում կիրառելու դեպքում։

Այդ և նմանատիպ իրավիճակներում անհետաձգելի բեղմնականխումը կարելի է դիտել որպես այլընտրանքային ձև աբորտի համար։ Այդուհանդերձ, այն չի կարելի դիտել որպես չպլանավորված հղիության կանխման մեթոդ և պարբերաբար կիրառել։

Կարդացեք՝ Բեղմնականխմա միջոցները

Ներկայում անհետաձգելի բեղմնականխման նպատակով կիրառում են հետևյալ միջոցները՝

  • օրալային կոմբինացված բեղմնականխիչներ, 
  • պրոգեստագեններ, 
  • պղինձ պարունակող ՆԱԲ-եր (ներարգանդային բեղմնականխիչներ)։

Օրալային կոմբինացված բեղմնականխիչները հակացուցված են հղիության, ինչպես նաև այն վիճակների դեպքում, երբ հակացուցված են էստրոգենները (թրոմբոֆիլիա, լյարդի ծանր հիվանդություններ, անհայտ ծագման արնահոսություն, կաթնագեղձի և էնդոմետրիումի քաղցկեղ և այլն)։ Կողմնակի հիմնական ազդեցություններն են՝ սրտխառնուք, փսխում, արնահոսություն։

Պրոգեստագենային բեղմնականխման նպատակով օգտագործում են մի շարք դեղամիջոցներ, որոնք ընտրում և նշանակում է միայն ու միայն բժիշկը։

Պղինձ պարունակող ՆԱԲ-ը տեղադրվում է արգանդի մեջ չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո հինգ օրվա ընթացքում։ Հակացուցված է չծննդաբերած կանանց և նրանց, ովքեր ունեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակի զարգացման մեծ վտանգ (պատահական սեռական կապեր, զուգընկերների մեծ քանակ և այլն)։ Չնայած բեղմնականխիչ մեծ ակտիվությանը, այդ մեթոդը չի կարելի միշտ օգտագործել, կարելի է օգտագործել միայն անհետաձգելի իրավիճակներում։

 

Աղբյուրը

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսի Առաջին Նշանները․ Ինչպե՞ս Հասկանալ, Որ Սկսվել է.

Կլիմաքսը (մենոպաուզա) կնոջ օրգանիզմում բնական գործընթաց է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…