Ուրոգենիտալային միկոպլազմոզ

Ուրոգենիտալային միկոպլազմոզ

Ուրոգենիտալային միկոպլազմոզը միզասեռական ուղիների բորբոքային հիվանդություն է, որը հարուցվում է բացառապես միկոպլազմաների կողմից։

Միկոպլազմային վարակը տարածվում է հետևյալ ուղիներով՝

  • սեռական, 
  • ցերվիկալ կանալ, արգանդի խոռոչ, արգանդափողեր, որովայնի խոռոչ, 
  • հեմատոգեն (էրիթրոցիտներ, լիմֆոցիտներ, մակրոֆագներ), 
  • տրանսլոկացիոն (միօրգանիցմյուսը), 
  • տրանսպլացենտար։

Դասակարգումը

Ըստ կլինիկական ընթացքի լինում է՝

  • թարմ, 
  • սուր, 
  • ենթասուր, 
  • թույլ ընթացող, 
  • քրոնիկական,
  • միկոպլազմայի կրում։ 

Ըստ բորբոքային պրոցեսի տեղակայման լինում է՝

  • ուրետրիտ, 
  • վագինիտ, 
  • ցերվիցիտ, 
  • էնդոմետրիտ, 
  • սալպինգիտ։

Կլինիկական պատկերը

Հիվանդությունը սովորաբար ընթանում է սեռական օրգանների հատվածի քորով, այրոցով, արտադրությամբ, միզարձակման խանգարմամբ։ Դիտվում է թերապիայի հանդեպ զգալի կայունություն և ուրետրիտի, վագինիտի, ցերվիցիտի, էնդոմետրիտի, սալպինգիտի կլինիկական ախտանշանների կրկնում։

Բարդություններն են՝

  • անպտղություն, 
  • չզարգացող հղիություն
  • քրոնիկական էնդոմետրիտ, 
  • ընկերքային առաջնային և պտուղընկերքային երկրորդային անբավարարություն, 
  • պերինատալ բարձր հիվանդացություն, 
  • պտղի զարգացման անոմալիաներ։

Ախտորոշումը

Ախտորոշման հարցում զգալի դեր են խաղում լաբորատոր հետազոտության մեթոդները՝ մանրէաբանական ցանքս, ՊՇՌ մեթոդ։

Բուժումը

Բուժումն ուղղված է ախտադարձի և ախտահարված օրգաններում բորբոքային պրոցեսների ծանրության նվազեցմանը, իսկ բարձր արդյունավետությամբ թերապիայի դեպքում՝ հարուցչի վերացմանը։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…