Ինչո՞ւ պետք չէ ամեն օր լոգանք ընդունել

Ինչո՞ւ պետք չէ ամեն օր լոգանք ընդունել

Չկա ավելի լավ բան, քան առավոտյան լոգանք ընդունելը, այն օգնում է վերջնականապես արթնանալ ու դրականորեն տրամադրվել օրվան։ Պակաս հաճելի չէ նաև քնելուց առաջ լողանալը օրվա լարվածությունը թոթափելու ու հանգստանալու համար։ Սակայն պե՞տք է արդյոք այդքան հաճախ լողանալ։

 

«Մարդկանց մեծամասնությունը լողանում է հիգիենայի և էսթետիկայի նկատառումներից ելնելով։ Նրանք համոզված են, որ լոգանքն ապահովում է իրենց լիակատար առողջությունն ու մաքրությունը, սակայն մանրէաբանական հետազոտությունները ժխտում են այդ հանգամանքը։»

Էլեյն Լարսոն, փորձագետ-վարակաբան, Կոլումբիայի համալսարանի դեկանի տեղակալ գիտական աշխատանքների գծով։

 

Դեռևս 2004 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հակամանրէային օճառների, սկրաբների և կոսմետիկ այլ միջոցների հաճախակի օգտագործումն ավելի շատ վնասում է, քան օգնում։ Դրանց օգտագործման հետևանքով մաշկի վրայից մաքրվում է պաշտպանիչ բնական շերտը, այն ավելի չոր ու բարակ է դառնում։ Արդյունքում մաշկածածկույթի վրա միկրոճաքերի առաջացման բարենպաստ պայմաններ են ստեղծվում, դրանց միջով տարատեսակ վարակներ ու միկրոբներ կարող են ներթափանցել։

Այդ տեսակետը հաստատում է նաև բժիշկ Բրենդոն Միտչելը, մաշկաբանության դոցենտ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում։ Նա ասում է, որ որոշ մարդիկ խիստ հաճախ են լոգանք ընդունում։

 

«Խիստ հաճախակի լոգանքն անձնական հիգիենայի քիմիական տարատեսակ միջոցների օգտագործմամբ մաշկը զրկում է բնական յուղերից, ինչպես նաև կարող է քայքայել մարդու բնական իմունային պաշտպանությունը։»

Բրենդոն Միտչել

 

Ի՞նչ հաճախականությամբ է կարելի լոգանք ընդունել։ Բժիշկ Միտչելն ասում է, որ այն դեպքում, երբ խոսքն առողջության մասին է և ոչ թե արտաքին տեսքի կամ տհաճ հոտի, ապա շաբաթական մեկ կամ երկու անգամը լիովին բավական է։ Մեր մարմինը բավականին խելացիորեն է կառուցված և օրական մաքրության կարիք չունի, ընդհակառակը, այդ հանգամանքը կարող է վնասել։

Բնականաբար տարբեր իրավիճակներ են լինում և որոշ մարդիկ, ովքեր կեղտոտ արտադրամասում են աշխատում կամ ֆիզիկական աշխատանքով են զբաղվում, պետք է համեմատաբար հաճախ լոգանք ընդունեն։ Նույնիսկ այդ դեպքում, ինչպես խորհուրդ է տալիս Բրենդոն Միտչելը, չարժե մեծ քանակությամբ լվացող միջոց օգտագործել։

Օճառեք մարմնի միայն այն մասերը, որոնք կեղտոտվել են, ինչպես նաև թևատակերն ու ինտիմ հատվածները։ Այդքանը բավական կլինի հիգիենայի պահանջները բավարարելու և սեփական առողջությանը չվնասելու համար։

 

Աղբյուրը՝ kp.ru

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ինչպե՞ս ազատվել որովայնի ճարպից

Ի տարբերություն կոնքերի կամ ուսերի` գոտկատեղի շրջագիծը կախված է ոչ միայն ենթամաշկային ճարպից, այլև ներքին օրգանների ճարպից

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Ինչո՞ւ է թթու կաղամբն այդքան օգտակար

Որո՞նք են թթու կաղամբի օգտակար հատկությունները:

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Ինչ անել սրտխառնոցից ազատվելու համար. 8 պարզ խորհուրդ

Սրտխառնոցի բուժումը կախված է դրա պատճառից: Բայց ամեն դեպքում կարելի է փորձել մեղմել վիճակը պարզ մեթոդներով

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Յոթ անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում

Մեծահասակների մոտ առկա են 2-5 միլիոն քրտնագեղձեր