Ինչո՞ւ է դաշտանից առաջ որովայնն ուռչում

Ինչո՞ւ է դաշտանից առաջ որովայնն ուռչում

Հաճախ դաշտանից մոտավորապես մեկ շաբաթ առաջ որովայնի փքվածություն է նկատվում։ Այն պայմանավորված է այդ շրջանում պրոգեստերոն հորմոնի ակտիվ արտադրությամբ, որը պատասխանատու է արգանդի հարթ մկանունքի գործունակության համար։ Հորմոնը թուլացնում է այդ օրգանը, փափկեցնում և նախապատրաստում սաղմի ընդունմանը, եթե բեղմնավորում կատարվի։ Այդ երևույթը բնական է, պայմանավորված է հորմոնային ֆոնի որոշակի շեղումներով։ Քանի որ հեղուկն օրգանիզմից ինքնուրույն և ամբողջապես չի հեռանում, որովայնն ասես ձգվում է և փքվում։ Դաշտանից հետո հորմոնային ֆոնը կարգավորվում է։

Նախադաշտանային համախտանիշը տարբեր կերպ է արտահայտվում, այդ պատճառով էլ ոչ բոլոր կանանց որովայն է ուռչում դաշտանից առաջ։ Այն կախված է մի քանի գործոնից՝

  • մարմնակազմության առանձնահատկություններ, 
  • ֆիզիկական պատրաստվածություն, մկանային կորսետից, 
  • արգանդի մկանների առաձգականությունից։

Եթե որովայնն ուռչում է հղիության և դաշտանի բացակայության պայմաններում, նշանակում է, որ գինեկոլոգիական որևէ խնդիր կա, որը կարող է բացահայտել և ախտորոշել միայն բժիշկը։ Որովայնի փքվածության պատճառները տարբեր են, դիտարկենք ազդող գործոնները։

Աղիքների գալարակծկանքի առանձնահատկություններ։ Դաշտանին նախապատրաստվելիս օրգանիզմի աշխատանքը կենտրոնանում է փոքր կոնքում։ Սեռական օրգանների և դրանց մոտ գտնվող աղիքների վրա ազդում է դեպի արգանդ և հավելումներ անցնող արյան հոսքը։ ՆԴՀ-ին և դաշտանին հատուկ են մարսողական համակարգի փոքրիկ խանգարումները, այդ թվում և գազարտադրությունը։

Հորմոններ։ Հորմոններն օգնում են օրգանիզմը նախապատրաստել հղիությանը։ Արգանդում աճում է արյունատար անոթներով հագեցած էնդոմետրիումը։ Արգանդը փափկում է`ուռչում։ Որովայնի մկանունքն արձագանքում է նույն կերպ։ Ֆիզիկական պատրաստվածության բացակայության դեպքում այն մեծանում է։

Այտուցվածություն։ Որովայնի փքվածության պատճառ կարող է դառնալ նաև հեղուկի կուտակումն օրգանիզմում։ Այդպես է լինում, որովհետև դաշտանի ընթացքում սպասվում է արյան, աղերի և միկրոտարրերի կորուստ, ինչը պետք է որևէ կերպով փոխհատուցել։ Որոշ աղջիկների դեպքում այտուցվում են ոտքերը, մյուսների դեպքում՝ ձեռքի մատները, ուրիշների դեպքում՝ որովայնի ներքևի հատվածը։

Ձվազատում։ Եթե որովայնում նվացող ցավ է զգացվում, և այտուցվել է, սակայն դեռ շատ ժամանակ կա մինչև դաշտանը, ուրեմն ձվազատման նշան է․ չէ՞ որ երբ ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից, վնասվածք է առաջանում, թեկուզ և փոքր։

Հղիություն։ Եթե դաշտանի օրը եկել է, սակայն այն չի սկսվել, իսկ որովայնն էլ մեծանում է, ուրեմն հարկավոր է հղիության թեստ կատարել։ Եթե հաստատվի հղիությունը, սակայն որովայնում ցավ զգացվի, ապա հնարավոր է, որ արտարգանդային հղիություն լինի կամ էլ վիժման վտանգ։

Նորագոյացություններ։ Որովայնի ուռածությունը և ուղեկցող ցավը հնարավոր է, որ վկայի արգանդի միոմայի կամ այլ ուռուցքի առկայության մասին։

Ի՞նչ անել փորի փքվածության դեպքում

Դաշտանից երկու շաբաթ առաջ փորձեք ստամոքսաղիքային տրակտի թեթևացման նպատակով պարզ, դյուրամարս սնունդ ուտել։ Բացառեք լոբեղենը, կաղամբը, քաղցրեղենը, ալյուրից պատրաստված ու ածխաջրերով հարուստ ուտելիքները, մեծացրեք սպիտակուցային սննդի քանակը։

Հարկավոր է նվազեցնել աղի և ապխտած մթերքների քանակը, դրանք վնասում են ստամոքսաղիքային համակարգը, հեղուկը պահում են օրգանիզմում և մեծացնում այտուցվածությունը։

Խուսափեք սուրճից, ալկոհոլային և գազավորված խմիչքներից։

Երիցուկի թուրմ խմեք, այն կլավացնի աղիքների գալարակծկանքը, կծառայի որպես միզամուղ միջոց։

B խմբի վիտամիններ օգտագործեք, ինչպես նաև կալիում և մագնիում։ Դրանք կբարելավեն աղիքների աշխատանքը, կմեղմեն գրգռվածությունը։

Կրեք ազատ, որովայնի և հավելումների հատվածը չսեղմող հագուստ։

 

Աղբյուր

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում