Օքսիտոցին․ կիրառումը ծննդաբերության ընթացքում և հետո

Օքսիտոցին հորմոնը նպաստում է ծննդաբերության ընթացքում արգանդի կրճատմանը և կաթի արտադրմանը։ Արհեստականորեն սինթեզված օքսիտոցինը, որը ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներմկանային եղանակով, կիրառվում է ծննդաբերությունը դրդելու կամ խթանելու նպատակով, ուժգնացնելով կծկանքը՝ կարևոր դեր է խաղում վերջիններիս ռիթմի պահպանման հարցում։ Դեղամիջոցի օգտագործման անհրաժեշտությունը և դեղաչափը որոշում է ծննդաբերությունը վարող բժիշկը։

Ցուցումները և հակացուցումները

Ո՞ր դեպքերում է օքսիտոցինը ցուցված

Օքսիտոցինն օգտագործում են ծննդաբերությունը դրդելու կամ խթանելու նպատակով։ Եթե պտղաջուրն արտահոսել է, բայց կծկանք դեռ չկա, օքսիտոցինը նշանակվում է դրանից միջինում չորս ժամ հետո։ Օքսիտոցին է նշանակվում նաև ծննդաբերության արագացման նպատակավ, եթե վերջինս երկարաձգվում է, և արգանդի պարանոցը չի բացվում կամ չափազանց դանդաղ է բացվում, ինչպես նաև կծկանքի թուլացման կամ դադարի դեպքում։ Դեղամիջոցն օգտագործում են նաև արգանդային արնահոսության կանխարգելման և բուժման, լակտացիայի դրդման նպատակով։

Ո՞ր դեպքերում է օքսիտոցինը հակացուցված

Օքսիտոցինը հակացուցված է բոլոր այն դեպքերում, երբ ծննդալուծումը ծննդաբերական ուղով անհնար է, երբ ցուցված է կեսարյան հատում։ Չի կարելի օքսիտոցին օգտագործել նաև զարգացող գեստոզի, արտահայտված ռեզուս-կոնֆլիկտի, ընկերքի մասնակի առաջադրության և վաղաժամ ծննդաբերության, մեծ պտղի, արգանդի պատռվածքի սպառնալիքի դեպքում, նաև եթե կինն ալերգիա ունի արհեստական օքսիտոցինից։ Քրոնիկական հիպոքսիան, պտղի ներարգանդային զարգացման հապաղումը, պտուղընկերքային անբավարարությունը, սեպսիսը, արգանդի պարանոցի քաղցկեղը, անոթային բարձր ճնշումը և երիկամային անբավարարությունը նույնպես հակացուցումներ են։

Ազդեցությունը պտղի վրա

Ի՞նչ ազդեցություն է ունենում օքսիտոցինը պտղի վրա

Օքսիտոցինը կարող է վատացնել թթվածնի մատակարարումը պտղին։ Ծննդաբերության բնականոն ընթացքի դեպքում արյունատար անոթները հասցնում են ընկերքին թթվածնով հարուստ արյուն մատակարարել, իսկ կծկումների ավելի հաճախ ու ուժգին խթանումը նպաստում է այդ գործընթացի վատացմանը։ Բացի այդ, ծննդալուծման արագացումը մեծացնում է ծննդաբերական վնասվածքների առաջացման վտանգը։ Ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ օքսիտոցինը բացասաբար չի ազդում առողջ պտղի վրա, այնուամենայնիվ դրա միջոցով կատարվող ծննդալուծումն անցնում է պտղի վիճակի վերահսկմամբ։

Օքսիտոցինն օգտագործվո՞ւմ է պտղի հիպոքսիայի նշանների դեպքում

Պտղի հիպոքսիայի նշանների դեպքում օքսիտոցինը խիստ զգույշ են օգտագործում կամ էլ ծննդաբերությունը խթանում են այլ միջոցներով։ Արգանդի հաճախակի և շարունակական կրճատումները կարող են խորացնել հիպոքսիան և վատացնել ընկերքի արյունամատակարարումը։

Բարդությունները

Կարելի՞ է օքսիտոցին օգտագործել բազմապտուղ հղիության դեպքում

Բազմապտուղ հղիության դեպքում օքսիտոցինը խիստ զգույշ է օգտագործվում, քանի որ մեծացնում պտղի հիպոքսիայի հավանականությունը։

Կա՞ն ծննդաբերությունը խթանող այլ միջոցներ

Այո։ Այդպիսի միջոցներից է ամնիոտոմիան՝ պտղապարկի հատումը։ Ծննդաբերությունն ակտիվացնելուն օգնում են նաև բուսական միջոցները, արոմաթերապիան, ազնվամորու տերևներից պատրաստված թեյը և այլն։

Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել օքսիտոցինը

Քանի որ կծկումների ուժգնությունն ու տևողությունը մեծանում է, ցավը նույնպես ուժգնանում է։ Սխալ ընտրված չափաբաժնի դեպքում գերխթանման վտանգը մեծանում է։ Այլ բարդություններից են՝ պտղի վիճակի վատացում, ծննդաբերական վնասվածքի վտանգ, ընկերքի վաղաժամ շերտազատում, արգանդի ատոնիա և հետծննդաբերական արնահոսություն, արգանդի պատռման վտանգ։

Օգտագործումը ծննդաբերությունից հետո

Ի՞նչ նպատակով է նշանակվում օքսիտոցինը ծննդաբերությունից հետո

Օքսիտոցինը ծննդաբերությունից հետո երբեմն նշանակվում է արգանդի կրճատումը խթանելու և արգանդային արնահոսությունը կանխելու նպատակով։

Ինչպե՞ս է գործում արհեստական օքսիտոցինը

Այդ հորմոնը անմիջականորեն ներգործում է արգանդի վրա՝ մեծացնելով կծկանքների ուժգնությունն ու տևողությունը։ Որքան արգանդի պարանոցը բացվում է, այնքան մեծանում է նրա զգայունակությունն օքսիտոցինի հանդեպ։ Օքսիտոցինն արդյունավետորեն է ազդում ծննդաբերության ակտիվ փուլում, երբ արգանդի պարանոցի բացվածքը վեց և ավել սանտիմետր է։ Հաճախ կիրառվում է թույլ կծկանքների, պտղաջրերի վաղաժամ արտահոսքի դեպքում, երբ բացակայում են կծկանքները։ Երկրորդ կարևոր պայմանը այն է, որ օքսիտոցինը հնարավոր է ներարկել միայն պտղապարկի ինքնուրույն պատռումից հետո։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար