Աշխատող մայրերի երեխաներն ավելի հաջողակ են և հոգատար

Աշխատող մայրերի երեխաներն ավելի հաջողակ են և հոգատար

Աշխատող բազմաթիվ մայրեր հաճախ մեղքի ճնշող զգացում են ունենում, քանի որ չեն կարողանում բավարար ժամանակ տրամադրել երեխաներին։ Նոր հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ այդ զգացումն անհիմն է։

Հարվարդի բիզնես դպրոցի գիտնականները վերլուծել են քսանից ավել երկրների տվյալներ, որոնք ստացվել են 2002 և 2012 թվականներին իրականացված լայնածավալ հետազոտությունների արդյունքում։

Պարզվել է, որ տնային տնտեսուհիների դուստրերի (66%) համեմատ աշխատող մայրերի դուստրերը (69%) ավելի հաճախ են աշխատանք գտնում, բացի այդ շաբաթական ավելի շատ ժամ են աշխատում, միջինում վեց տոկոսով ավել են վաստակում և ավելի հաճախ են բարձր պաշտոններ զբաղեցնում (դեպքերի 22%-ը 18%-ի համեմատ)։

Ընդ որում՝ ավելի քիչ ժամանակ են հատկացնում տան գործերին։ Ենթադրվում է, որ աղջիկները, նայելով իրենց աշխատող մայրերին, որոշակի պատկերացում են կազմում, թե ինչպես պետք է վարվեն ապագայում։

Իսկ տղանե՞րը։ Մոր աշխատելու փաստը որևէ կերպ չի անդրադառնում ապագայում աշխատելու վրա, սակայն աշխատող մայրերի որդիներն ավելի հոգատար են, ինչպես նաև պատրաստ են տանը որոշակի պարտականություններ ստանձնել և դրան ավելի մեծ ժամանակ են տրամադրում, քան տնային տնտեսուհիների որդիները։

views 4600
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում