Համակարգչով աշխատելը չի բարձրացնում աշակերտի առաջադիմությունը

Համակարգչով աշխատելը չի բարձրացնում աշակերտի առաջադիմությունը

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում գնահատվում է համակարգչային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը կրթության մեջ։

Զեկույցը հիմնված է ամբողջ աշխարհի դպրոցականների 2012 թվականի PISA թեստավորման արդյունքների վրա (Սովորողների կրթական հաջողությունների գնահատման միջազգային ծրագիր)։ Ահա մի քանի եզրակացություն։

Դպրոցում մեծաքանակ համակարգիչների առկայությունը և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու ազատությունը բոլորովին չի երաշխավորում աշակերտների բարձր առաջադիմություն և կրթության որակի բարձրացում։ Սովորեցնում են ուսուցիչները և ոչ թե համակարգիչները։

Այն աշակերտները, ովքեր դպրոցում հաճախ են օգտվում համակարգչից, ամենավատ արդյունքն են ցույց տալիս։ Նրանք, ովքեր շաբաթական մեկից երկու անգամ են օգտվում համակարգչից, համեմատաբար ավելի լավ արդյունք են ցույց տալիս, քան նրանք, ովքեր խիստ հազվադեպ են օգտվում։

Այն երկրներում, որոնք ավելի շատ ռեսուրս են ներդրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ուսանողները ոչ մի ակնհայտ բարելավում չեն դրսևորել։

Բազմաթիվ երկրներում և քաղաքներում, որտեղ PISA թեստի արդյունքներն ամենալավն են եղել, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործվում են քիչ՝ շաբաթական մեկ-երկու անգամ։

Չկա մի երկիր, որտեղ աշակերտների առաջադիմությունը բարձրացած լինի դպրոցներում համացանցի լայնամասշտաբ օգտագործման շնորհիվ։

Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Շվեդիայում, որտեղի դպրոցներում համացանցը լայն կիրառություն ունի, տեքստը կարդալու և կարդացածը հասկանալու թեստերի արդյունքներն զգալիորեն նվազել են։ Ինչ վերաբերում է Իսպանիային, Նորվեգիային և Դանիային, արդյունքներն անփոփոխ են մնացել։

Այս ամենից չի կարելի եզրակացնել, որ պետք է հրաժարվել տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Հարկավոր է դրանք արդյունավետ և տեղին կիրառել։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ