Ժպիտը երկարացնում է կյանքը

Ժպիտը երկարացնում է կյանքը

Անկեղծ ժպիտը և աչքերի շուրջն առաջացած կնճիռները երկար և երջանիկ կյանք են կանխատեսում։

ԱՄՆ-ի Ուեյնի համալսարանի հոգեբաններ Էռնեստ Էյբլը և Մայքլ Կրյուգերն 1952 թվականի պահոցից առանձնացրել են բեյսբոլիստների 230 նկար և բաժանել երեք խմբի։ Առաջին խմբում ոչ ժպտերես սպորտսմենների նկարներն էին, երկրորդում՝ զսպված՝ ֆունկցիոնալ ժպիտով մարզիկների նկարները, երրորդում անկեղծ՝ Դյուշենի ժպիտով մասնակիցների նկարները։

Ուսումնասիրելով և վերլուծելով նրանց կենսագրությունը, կարիերան, ֆիզիկական վիճակը և այլ տվյալները՝ գիտնականները պարզել են, որ ակնհայտ կապ կա կյանքի տևողության, կյանքից բավարարվածության և լայն ժպիտի միջև։

Ոչ ժպտերես բեյսբոլիստների կյանքի տևողությունը կազմել է միջինում 72,9 տարի, ձևական ժպիտով խաղացողներինը՝ 75 տարի, իսկ այ անկեղծ ժպտացող բեյսբոլիստները ապրել են ավելի երկար և 80 տարեկանում էլ շարունակել են մնալ ֆիզիկական և հուզական լավ վիճակում։

Հետազոտողները հիշեցնում են՝ դրական տրամադրված մարդկանց ամուսնությունն ավելի ամուր է, անձնային դիրքորոշումները կայուն են և նրանք, ընդհանուր առմամբ, ավելի երկար և երջանիկ են ապրում։ Արդյո՞ք այս հանգամանքը պատճառ չէ ինքներդ ձեր և երեխաների մեջ կենսուրախություն և աշխարհի հանդեպ լավատեսական հայացքներ սերմանելու համար։

views 1572
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում