Այլ նյութեր
Ամռան գույները ափսեում
Բանջարեղենն ու մրգեղենը խոհանոցի անպակաս և հիմնական մասն են ամռանը։ Հայտնի է, որ վերջիններս մեր օրգանիզմն ապահովում են բջջանյութով, վիտամիններով ու միկրոտարրերով, սակայն գիտնականների կարծիքով դա բույսերի օգտակարության մասին գիտելիքների մի փոքր մասն է միայն և դեռ շատ բան կա բացահայտելու։
Պարզվում է, որ բուսական պիգմենտները, որոնք պատասխանատու են այս կամ այն գույնի համար, ևս շատ կարևոր են։ Այնպես որ՝ ամենալավը կարող ենք ընտրել նաև անզեն աչքով։
Գույնի կոդ
Վառ գույնի շնորհիվ բույսերը կարծես ուղերձ են հղում բնության մյուսներին, օրինակ՝ «եկեք ինձ մոտ, ես համեղ նեկտար ունեմ» կամ «մի կերեք ինձ, ես թունավոր եմ»։ Մրգերի և բանջարեղենի վառ գույներն էլ են որոշակի հատկությունների մասին վկայում։ Ամերիկացի գիտնական Ջեյմս Ժոզեֆը համոզված է, որ մեզնից ցանկացած ոք կարող է իր համար դիետա մշակել՝ հիմնվելով դրա բուսական բաղադրիչների գույների վրա։
Մասնագիտանալով հերոնտոլոգիայի և սննդի ասպարեզում՝ նա տարիներ շարունակ ուսումնասիրել է բուսական գունանյութերի հատկությունները և պարզել, որ նրանցից յուրաքանչյուրն ի զորու է լուծել առողջական որոշ խնդիրներ։
Այս տեսության հիման վրա նա «գույնի կոդ» է առաջարկում․ կարմիրն օգնում է պայքարել արթրիտի դեմ, նարնջագույնն ամրացնում է սիրտը, կանաչը նպաստում է տեսողության պահպանմանը, երկնագույնը լավացնում է ուղեղի աշխատանքը։