Ինչո՞ւ երեխաները չեն զգում ժամանակը

Ինչո՞ւ երեխաները չեն զգում ժամանակը

Եթե դեռահասը մշտապես չի հասցնում ժամանակին դասավորել դպրոցական պայուսակը, հավաքել անկողինը կամ հագնվել, ապա դա չի նշանակում, որ նա ծուլանում է կամ չի ցանկանում անել այդ։

Երեխայի առողջության ինստիտուտի և Կոգնիտիվ նեյրոգիտության ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) հոգեբանները պարզել են այդպիսի վարքի հնարավոր պատճառներից մեկը։ Բանն այն է, որ րեխաներն ու դեռահասները լավ չեն պատկերացնում, թե որքան ժամանակ են խլում իրենց գործողությունները։

Հետազոտողները խնդրել են տարբեր տարիքի մարդկանց ձեռքերով որոշակի շարժումներ անել, իսկ հետո առաջարկել են նույն անել մտովի։ Պարզվել է, որ երեխաների (ի տարբերություն մեծահասակների) համար իրական և մտքում անցկացրած ժամանակը գրեթե կապ չունեն միմյանց հետ։

Գիտնականները դա բացատրում են գլխուղեղի գորշ նյութի ուշ հասունացմամբ, այն պատասխանատու է շարժումների ներքին պատկերի համար և լիովին ձևավորվում է քսան տարեկանից հետո միայն։

views 1234
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում