Նյարդային խողովակի արատներ՝ անէնցեֆալիա և «սպինա բիֆիդա»

Նյարդային խողովակի արատներ՝ անէնցեֆալիա և «սպինա բիֆիդա»

Բեղմնավորմանը հաջորդող առաջին շաբաթների ընթացքում, երբ կինն անգամ չի էլ կասկածում, որ հղի է, սկսում է ձևավորվել ապագա երեխայի նյարդային համակարգը: Սկզբնական շրջանում ամբողջ նյարդային համակարգը խողովակի ձև է ունենում, այդ պատճառով էլ բժիշկները հաճախ անվանում են նյարդային խողովակ, իսկ նյարդային համակարգի որոշ անոմալիաները՝ նյարդային խողովակի արատներ (ինչպիսիք են անէնցեֆալիան, սպինա բիֆիդան, հիդրոցեֆալիան և այլն):

Եթե զարգացման այդ վաղ շրջանում պտղի վրա ազդում են մի շարք անբարենպաստ գործոններ, անէնցեֆալիայի, հիդրոցեֆալիայի, ողնաշարի զարգացման արատի և նյարդային համակարգի այլ անոմալիաների առաջացման վտանգը մեծանում է:

Անէնցեֆալիա

Անէնցեֆալիան նյարդային համակարգի զարգացման ծայրաստիճան լուրջ անոմալիա է, որի դեպքում թերի է զարգանում կամ բացակայում է երեխայի գլխուղեղի և փոքր ուղեղի մեծ մասը:

Անէնցեֆալիա ունեցող երեխաները սովորաբար մահանում են դեռևս ներարգանդային շրջանում կամ էլ ծննդաբերության ընթացքում: Հազվադեպ է պատահում, որ անէնցեֆալիայով երեխան կենդանի է ծնվում և մահանում ծնվելուց հետո առաջին ժամերի ընթացքում կամ օրեր անց:

Անէնցեֆալիա է հայտնաբերվում յուրաքանչյուր 1000-րդ հղի կնոջ մոտ, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ հաճախ պտուղը մահանում է նախքան ծննդաբերությունը, անէնցեֆալիայով երեխաների ծնվելու հաճախականությունը մոտ է 10 հզ. ծննդաբերությունների դեպքում 1.2 է:

Սպինա բիֆիդա

Սպինա բիֆիդան նյարդային համակարգի զարգացման առավել «թեթև» անոմալիա է, որը հնարավոր է բուժել:

Մարդու ողնուղեղը տեղակայված է ողնաշարի խղովակում և վնասվածքներից հուսալիորեն պաշտպանված է ողների ոսկրային հյուսվածքով: Իսկ դեֆեկտի առկայության դեպքում ողնաշարի խողովակում առաջացած դեֆեկտից կարող է դուրս գալ թաղանթով պատված ողնուղեղային նյութը կամ էլ հենց ողնուղեղային նյութն առանց թաղանթի:

Սպինա բիֆիդան պոտենցիալ բուժելի հիվանդություն է: Անմիջապես ծնվելուց հետո երեխան վիրահատվում է, որի ընթացքում բժիշկները հեռացնում են ողնաշարի արատը: Երեխայի հետագա զարգացումը կախված է սպինա բիֆիդայի ծանրության աստիճանից, ինչպես նաև արատի տեղակայումից: Որքան ցածր է տեղակայված արատը, այնքան լավ արդյունքի է հնարավոր հասնել, և լիովին առողջանալու հավանականությունը մեծ է:

Որոշ երեխաների դեպքում սպինա բիֆիդան ուղեկցվում է մտավոր զարգացման հապաղմամբ: Հենաշարժողական համակարգի բարդությունների առաջացման վտանգը ևս մեծ է. որոշ երեխաներ քայլելու համար բռնակների կամ սայլակի կարիք են ունենում:

Նյարդային խողովակի արատների պատճառները

Անէնցեֆալիայով, սպինա բիֆիդայով կամ նյարդային խողովակի այլ արատներով երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում, եթե անգամ դուք և ձեր ամուսինը լիովին առողջ եք, և ընտանիքում երբևէ նմանատիպ հիվանդություն չի գրանցվել: Կան, սակայն, ռիսկի մի շարք գործոններ, որոնք մեծացնում են այս անոմալիաների առաջացման հավանականությունը: Ահա դրանք:

Ֆոլաթթվի անբավարարություն: Ֆոլաթթուն խիստ կարևոր և անհրաժեշտ վիտամին է բոլոր այն կանանց համար, ովքեր ծրագրում են հղիանալ կամ արդեն իսկ հղի են: Հենց այս վիտամինն է նվազեցնում նյարդային խողովակի արատներով երեխա ունենալու վտանգը:

Շաքարային դիաբետ, որ կինն ունեցել է դեռևս նախքան հղիությունը, կամ գեստացիոն շաքարային դիաբետ, որն ի հայտ է գալիս հղիության ընթացքում:

Հղիության վաղ շրջաններում մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչը կարող է հարուցվել հարբուխով, շոգեբաղնիք այցելելու հետևանքով և այլն: Հղի կանայք պետք է խուսափեն գերտաքացումից և մարմնի ջերմաստիճանի բարձրացումից:

Նյարդային համակարգի զարգացման անոմալիաների առկայությունը ընտանիքի մյուս երեխաների շրջանում:

Որոշ դեղամիջոցների օգտագործումը հղիության ընթացքում:

Ինչպես կանխարգելել անէնցեֆալիայի և սպինա բիֆիդայի առաջացումը

Ի տարբերություն Դաունի համախտանիշի և Էդվարդսի համախտանիշի, որոնց դեպքում հնարավոր չէ նվազեցնել հիվանդ երեխա ունենալու վտանգը, անէնցեֆալիան և սպինա բիֆիդան հեշտ են կանխվում:

Հղիանալ ծրագրող կանայք պետք է հղիությունից 1-3 ամիս առաջ սկսեն ֆոլաթթու ընդունել: Հղի կանայք պետք է ֆոլաթթու խմեն մինչև հղիության 12-րդ շաբաթը:

Եթե ունեք 1 տիպի շաքարային դիաբետ, պետք է առավել ուշադիր լինեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ: Հղիության ընթացքում դիաբետի ճիշտ բուժումը նվազեցնում է արատի առաջացման վտանգը:

Մի հրաժարվեք հղիության երկրորդ եռամսյակի սկրինինգից: Ոչ ոք ապահովագրված չէ նյարդային համակարգի անոմալիաներով երեխա ունենալուց: Երկրորդ եռամսյակի սկրինինգը թույլ է տալիս նմանատիպ արատները հայտնաբերել դեռևս նախքան երեխայի ծնունդը:

Ահա սպինա բիֆիդայով երեխայի վիրահատության մի հետաքրքիր դեպք բժշկության պատմության մեջ՝ Հույսի ձեռքը:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար